Սպասեք, էս ի՞նչ եք անում. նախագահի խորհրդական
Չէ, էսպես չեղավ. Սպասեք, էս ի՞նչ եք անում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ նախագահի խորհրդական Թեւան Պողոսյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Ցանկացած բրենդ, այդ թվում եւ հայկական բրենդները, կերտվում են տարիների համառ ու քրտնաջան աշխատանքի շնորհիվ։ Ժամանակի ընթացքում դրանք դառնում են «Հայաստան» բրենդի անքակտելի մասը, հետեւաբար նաեւ ազգային հպարտության անտարանջատելի բաղադրիչը։
Էդ որ ցանկացած առիթով էդպես հերոսաբար զորախմբերով «կատոկում» եք ու հողին հավասարեցնում այս կամ այն բրենդը, հասկանու՞մ եք ինչ եք անում։ Սա ի՞նչ ծայրահեղականություն է։
Պահանջե՛ք պահպանել սպառողի շահերը, բայց մի՛ հարվածեք իմիջին։ Եթե եղել է ձեր պատկերացմամբ սխալմունք, աս՛եք, պահանջե՛ք, բայց նաեւ երբ տեղի է ունենում սխալի շտկում, շնորհակալություն հայտնեք։ Համացանցային ասպատակությունը վայրենություն է։
Եկեք սիրենք մերը, այն, որ սիրով է արված, այն, որ տարիների գիշեր ու զօր աշխատանքի արդյունք է։ Եկեք փայփայենք այն ամենը, ինչը մեր երկրի զարգացմանն է տանում։ Ուրիշ ճանապարհ չկա»:
Նմանատիպ հոդվածներ
Թուրքիան պատրաստվում էր օդային հարվածներ հասցնել Հայաստանին․ նոր բացահայտնումներ․փորձագետ
Թուրք - քրդական հակամարտության հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջու գրել է․ «Թուրքիան պատրաստվում է...
Ալիևը իմ վրա վետո է դրել․ Նաիրա Զոհրաբյան
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․«Փաստորեն, Ալիևը իմ վրա վետո է դր...
ՀՐԱՏԱՊ. Հայտնի է թե ինչ գործով է կալանավորված ՃՈ պետի տեղակալը. մեղադրանք կառաջադրվի փոխոստիկանապետ Վարդան Մովսիսյան
Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արթուր Տոնոյանին վերջերս Հատուկ քննչական ծառայությունում մեղադրանք է առաջադրվել,...
«Մա՛մ, դժոխքը հենց էստեղ ա»․ Նաիրա Զոհրաբյանը կարդաց զինվորի նամակը
Ես լրագրողական շարք էի պատրաստել, զրուցել զինվորների հետ, թե ինչպես են վերաբերվում բանակում իրենց, մենք ունենք բան...