Պոստ ֆակտում ենք տեղեկացել, որ Շաթիրյանը հրաժարական է տվել․ Մակունց
ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը տեղեկացրել է, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Էդգար Շաթիրյանը, որն այդ պաշտոնում ընտրվել է «Իմ քայլը» խմբակցության առաջադրմամբ, իսկ երեկ հրաժարական է տվել, որոշման մասին նախապես չի տեղեկացրել «Իմ քայլը» խմբակցությանը:
«Պոստ ֆակտում տեղեկացել ենք դրա մասին: Ես, իհարկե, ցավում եմ, որ պարոն Շաթիրյանին եղել են կաշկանդող հանգամանքներ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում իր մասնագիտական որակներն իրացնելու եւ կոռուպցիայի կանխարգելմանն ուղղված քայլեր ձեռնարկելու համար:
Կարծում եմ՝ խորհրդարանի կողմից տրված մանդատը, որով նա ներկայացել էր հանձնաժողով, պետք է բավարար վստահություն եւ անկաշկանդվածություն հաղորդեր նրան՝ աշխատելու համար»,-ասել է Մակունցը, ապա տեղեկացրել, որ չի փորձել կապ հաստատել Շաթիրյանի հետ:
Մակունցը նաև նշել է, որ Շաթիրյանի հետ հրաժարականի պատճառների մասին չեն խոսել, պարզապես նրա գրառումից արձանագրել են, որ եղել են կաշկանդող հանգամանքներ, ինչը, ըստ Մակունցի չպետք է լիներ։
«Կարծում եմ՝ պարոն Շաթիրյանն այլ պատճառների դեպքում եւ ցանկության դեպքում կապ կհաստատեր մեզ հետ»,- ասել է Մակունցը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ նոյեմբերի 26-ին տեղի է ունեցել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նիստը, որտեղ հանձնաժողովի նախագահ է ընտրվել «Լուսավոր Հայաստանի» կողմից ներկայացված թեկնածու Հայկուհի Հարությունյանը:
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում կառավարությունը ներկայացրել էր Լիլիթ Ալեքսանյանի, «Իմ քայլը» խմբակցությունը՝ Էդգար Շաթիրյանի, «Բարգավաճ Հայաստան»-ը՝ Նարեկ Համբարձումյանի, «Լուսավոր Հայաստան»-ը՝ Հայկուհի Հարությունյանի, Բարձրագույն դատական խորհուրդը՝ Արամայիս Փաշինյանի թեկնածությունները: Հինգն էլ փակ գաղտնի քվեարկությամբ ընտրվել էր խորհրդարանի կողմից:
Դրանից հետո Էդգար Շաթիրյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել՝ նշելով, որ նպատակահարմար չի համարում իր գործունեությունը շարունակել հանձնաժողովում։
Նմանատիպ հոդվածներ
Թուրքիան պատրաստվում էր օդային հարվածներ հասցնել Հայաստանին․ նոր բացահայտնումներ․փորձագետ
Թուրք - քրդական հակամարտության հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջու գրել է․ «Թուրքիան պատրաստվում է...
Ալիևը իմ վրա վետո է դրել․ Նաիրա Զոհրաբյան
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․«Փաստորեն, Ալիևը իմ վրա վետո է դր...
ՀՐԱՏԱՊ. Հայտնի է թե ինչ գործով է կալանավորված ՃՈ պետի տեղակալը. մեղադրանք կառաջադրվի փոխոստիկանապետ Վարդան Մովսիսյան
Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արթուր Տոնոյանին վերջերս Հատուկ քննչական ծառայությունում մեղադրանք է առաջադրվել,...
«Մա՛մ, դժոխքը հենց էստեղ ա»․ Նաիրա Զոհրաբյանը կարդաց զինվորի նամակը
Ես լրագրողական շարք էի պատրաստել, զրուցել զինվորների հետ, թե ինչպես են վերաբերվում բանակում իրենց, մենք ունենք բան...