Քաղաքականություն

Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը մեկնեց Բիշքեկ

Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը մեկնեց Բիշքեկ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնեց Բիշքեկ։ Նրա գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 27-28–ը կլինի Ղրղըզստանի Հանրապետությունում` ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստին մասնակցելու…

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնեց Բիշքեկ։ Նրա գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 27-28–ը կլինի Ղրղըզստանի Հանրապետությունում` ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստին մասնակցելու նպատակով։

Պատվիրակության կազմում ընդգրկվել են նաև ՀՀ անվտանգության քարտուղար Արմեն Գրիգորյանը, վարչապետի օգնական Հրաչյա Թաշչյանը, մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը, Ղրղըզստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գագիկ Ղալաչյանը, ՀԱՊԿ–ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովը։

Գործուղման մեջ գտնվելու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության վարչապետի պարտականությունները կիրականացնի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։



 

Նմանատիպ հոդվածներ

ՀՐԱՏԱՊ. Հայտնի է թե ինչ գործով է կալանավորված ՃՈ պետի տեղակալը. մեղադրանք կառաջադրվի փոխոստիկանապետ Վարդան Մովսիսյան

Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արթուր Տոնոյանին վերջերս Հատուկ քննչական ծառայությունում մեղադրանք է առաջադրվել,...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250