Մի հրապարակման հետքերով. Քաղավիացիայի պարզաբանումը
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն արձագանքել է մամուլի հրապարակումներից մեկին: Կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես ասված է.
«Հարգելի քաղաքացիներ
Անդրադառնալով «Հետք» էլեկտրոնային թերթի «Ռումինական ավիաընկերությունը ոտնահարում է երևանյան ուղևորների իրավունքը» վերտառությամբ հոդվածին՝ տեղեկացնում ենք, որ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն կապ է հաստատել «Տարոմ» ավիաընկերության հայաստանյան գլխավոր ներկայացուցիչ Արարատ Մուրադյանի հետ:
Վերջինիս փոխանցմամբ՝ լրագրողի հետ զրույցից հետո խնդրի մասին գրավոր կերպով ծանուցել է ավիաընկերության գլխամաս։ Նոյեմբերի 26-ի դրությամբ տեխնիկական խնդիրը շտկվել է։
Այս պահին բողոք-դիմումի հայտում Երևանը՝ որպես ուղղություն առկա է»:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանի անքաղաքավարությունը վիրավորել է Իտալիայի Սենատի նախագահին Secoloditalia
Իտալական Secoloditalia պարբերականն անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջերս Իտալիա կատարած այցին և դրա շրջանակն...
Փրկարարները շանը դուրս են բերել ջրանցքից
Նոյեմբերի 26-ին` ժամը 16:14-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թաիրովի փողոցի վերգետնյա անցումի մոտակայ...
Գագիկ Սուրենյանի «ձնառատ» գրառումը
ՀՀ ԱԻՆ օդերևութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որը ներկայացնում ենք ամ...
Ռուսաստանում ապամոնտաժվել է Գարեգին Նժդեհի հուշատախտակը
Ռուսաստանի Կրասնոդարի մարզի Արմավիր քաղաքում ապամոնտաժվել է Գարեգին Նժդեհի հուշատախտակը, որը տեղակայված է եղել հայկական...