Մեզ պետք են Սիրիայում քաղաքական փոփոխություններ. Մերկել
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Սիրիայում քաղաքական փոփոխությունն անհրաժեշտ է պայմաններ ստեղծելու համար, որոնք թույլ կտան փախստականներին վերադառնալ իրենց բնակավայրեր: Նրա խոսքով՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ քննարկման առաջին հարցը եղել է Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Հեյր Պեդերսենի գործունեությունը՝ կապված Սիրիայի Սահմանադրական կոմիտեի հետ:
«Մեզ պետք են Սիրիայում քաղաքական փոփոխություններ, մեզ պետք է աշխատանք նոր Սահմանադրության ուղղությամբ, որովհետև միայն այդ ճանապարհով հնարավոր կլինի Սիրիայում երաշխավորել փոփոխություններ, որոնց պարագայում ինչ-որ մի օր փախստականները Հորդանանից, Լիբանանից, Թուրքիայից, և հնարավոր է, Գերմանիայից կկարողանան վերադառնալ հետ: Այսօր նման պայմաններ չկան: Դրա համար ես շնորհակալ եմ ՄԱԿ-ին այդ ջանքերի համար»,- հայտարարել է Մերկելը՝ Գուտերեշի հետ համատեղ ասուլիսում:
Նմանատիպ հոդվածներ
Թուրքիան պատրաստվում էր օդային հարվածներ հասցնել Հայաստանին․ նոր բացահայտնումներ․փորձագետ
Թուրք - քրդական հակամարտության հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջու գրել է․ «Թուրքիան պատրաստվում է...
Եվրոպական երկրները բավարար տեղեկացված չեն Ադրբեջանում հայատյացության երևույթի մասին. Փաշինյանը հարցազրույց է տվել «Corriere della Sera» թերթին
Ադրբեջանում լայնորեն տարածված է հայատյացության երևույթը, իսկ եվրոպական երկրները բավարար չափով տեղեկացված չեն այդ մասին:...
Ալիևը իմ վրա վետո է դրել․ Նաիրա Զոհրաբյան
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․«Փաստորեն, Ալիևը իմ վրա վետո է դր...
290.000 դրամ վճարվել է մտերիմներին ծննդյան առթիվ խաշի հրավիրելու արդյունքում. Արարատ Միրզոյան
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը պարզաբանել է երեկ առավոտից համացանցում ակտիվ քննարկվող թեմաներից մեկն այն մասին, որ ընկերներ...