Քաղաքականություն

Վանեցյանը երկար տարիներ աշխատել է ԱԱԾ-ում, եթե մտահոգություններ կային, պետք է գործողություններ իրականացներ. Մարուքյան

Վանեցյանը երկար տարիներ աշխատել է ԱԱԾ-ում, եթե մտահոգություններ կային, պետք է գործողություններ իրականացներ. Մարուքյան
Պարոն Վանեցյանը երկար տարիներ աշխատել է ԱԱԾ-ում, «Բաց հասարակությունների գրասենյակը» Հայաստանում գործում է երկար տարիներ, այն ժամանակներից, երբ պարոն Վանեցյանը եղել է «Էրեբունի» համայնքի ԱԱԾ պետ, երբ…

Պարոն Վանեցյանը երկար տարիներ աշխատել է ԱԱԾ-ում, «Բաց հասարակությունների գրասենյակը» Հայաստանում գործում է երկար տարիներ, այն ժամանակներից, երբ պարոն Վանեցյանը եղել է «Էրեբունի» համայնքի ԱԱԾ պետ, երբ եղել է Կենտրոն համայնքում պետի տեղակալ, երբ եղել է ԱԱԾ տնօրեն, հետևաբար, եթե նման մտահոգություններ կային, պետք է որոշակի գործողություններ իրականացներ:

 

Այս մասին ԱԺ-ում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով «Սորոսի» գրասենյակի մասին ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հայտարարությանը, որ այն վտանգ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությանը:

 

Ինչպես նշեց Մարուքյանը, Հայաստանը հիմա մի երկիր է, որտեղ 3 առանցքային պաշտոններում չկան նշանակված պաշտոնյաներ: Հայաստանում չկա ՊՎԾ պետ, ԱԱԾ տնօրեն, ոստիկանապետ, և, ըստ նրա, հիմա կան ժամանակավոր պաշտոնյաներ, որոնք դեռ չգիտեն՝ մնալու են, թե ոչ: 

 

«Սա անորոշություն է, և ցանկացած անորոշություն վատ է: Այս անորոշության մեջ ես չեմ կարծում, որ ինչ-որ մեկը զբաղվելու է Վանեցյանով»,- ասաց Մարուքյանը: Նրա կարծիքով՝ փորձ է արվում ուշադրություն գրավել տարատեսակ հայտարարություններով և Հայաստանի օրակարգը ինչ-որ թեմաներով լցնելով, որոնք երկրի զարգացման հետ ոչ մի կապ չունեն:

 

Ամփոփելով այս հարցը՝ Մարուքյանը նշեց, որ Վանեցյանի խոսքում որևէ սպառնալիք չի տեսնում և լուրջ չի վերաբերվում այդ հայտարարություններին:

 

Նմանատիպ հոդվածներ

ՀՐԱՏԱՊ. Հայտնի է թե ինչ գործով է կալանավորված ՃՈ պետի տեղակալը. մեղադրանք կառաջադրվի փոխոստիկանապետ Վարդան Մովսիսյան

Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արթուր Տոնոյանին վերջերս Հատուկ քննչական ծառայությունում մեղադրանք է առաջադրվել,...

Եվրոպական երկրները բավարար տեղեկացված չեն Ադրբեջանում հայատյացության երևույթի մասին. Փաշինյանը հարցազրույց է տվել «Corriere della Sera» թերթին

Ադրբեջանում լայնորեն տարածված է հայատյացության երևույթը, իսկ եվրոպական երկրները բավարար չափով տեղեկացված չեն այդ մասին:...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250