Սարգիս Օհանջանյանը և Նարեկ Մուրթաֆյանը կշարունակեն մնալ կալանքի տակ
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի որոշմամբ «Մարտի 1»-ի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի միջադեպի գործով Նարեկ Մութաֆյանի և Սարգիս Օհանջանյանի խափանման միջոց կալանքը մեկ ամսով երկարաձգվել է:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է նրանց պաշտպան Վահե Եփրիկյանը:
«Դատարանը որոշեց բավարարել քննիչի միջնորդությունները, իսկ մեր միջնորդությունը մերժել: Մեկ ասել էինք, որ նրանց կալանավորելու որոշումը հիմնավոր չէ, բայց եթե դատարանը հիմնավոր կհամարի, գոնե գրավ պետք է կիրառվի»,- նշել է նա:
Հիշեցնենք, որ Նարեկ Մութաֆյանը, դիմելով «Մարտի 1»-ի գործով դատավոր Աննա Դանիբեկյանին, հարցրել էր՝ Դանիբեկյանը կա՞ «վնգստացող դատավորների ցանկում», որն էլ նկարահանել էր Սարգիս Օհանջանյանը:
Սեպտեմբերի 27-ին Աննա Դանիբեկյանը ՀՀ Ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում էր տվել այն մասին, որ նույնը օրը՝ ժամը 20:30-ի սահմաններում, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրից Լազոյի փողոց քայլելու ընթացքում իրեն են մոտեցել երկու երիտասարդ, ովքեր սկսել են տեսանկարահանել իրեն՝ հայտարարելով, որ ուղիղ եթերում են, իսկ նրանցից մեկը, որը ներկայացել է բլոգեր Նարեկ Մութաֆյան, սկսել է հարցեր տալ Ա. Դանիբեկյանի նախագահությամբ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում Ռոբերտ Քոչարյանի և մյուսների վերաբերյալ քննվող քրեական գործից, և նրա նկատմամբ հնչեցել է վիրավորական արտահայտություններ:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում.
Նմանատիպ հոդվածներ
290.000 դրամ վճարվել է մտերիմներին ծննդյան առթիվ խաշի հրավիրելու արդյունքում. Արարատ Միրզոյան
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը պարզաբանել է երեկ առավոտից համացանցում ակտիվ քննարկվող թեմաներից մեկն այն մասին, որ ընկերներ...
ՀՐԱՏԱՊ. Հայտնի է թե ինչ գործով է կալանավորված ՃՈ պետի տեղակալը. մեղադրանք կառաջադրվի փոխոստիկանապետ Վարդան Մովսիսյան
Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արթուր Տոնոյանին վերջերս Հատուկ քննչական ծառայությունում մեղադրանք է առաջադրվել,...
Եվրոպական երկրները բավարար տեղեկացված չեն Ադրբեջանում հայատյացության երևույթի մասին. Փաշինյանը հարցազրույց է տվել «Corriere della Sera» թերթին
Ադրբեջանում լայնորեն տարածված է հայատյացության երևույթը, իսկ եվրոպական երկրները բավարար չափով տեղեկացված չեն այդ մասին:...
Ադրբեջանցի լրագրողներն այցելել են Արցախ. Արցախի ԱԳՆ հայտարարությունը
Նոյեմբերի 17-21-ը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի միջնորդությամբ տեղի են ունեցել Արցախի Հանրապետո...