Քաղաքականություն

Մոռացե՞լ եք, որ վարչապետը ներողություն է խնդրել 96 թվականի համար. Մարուքյան

Մոռացե՞լ եք, որ վարչապետը ներողություն է խնդրել 96 թվականի համար. Մարուքյան
«Պետք է վերացարկվել անուններից, վարչապետն առաջին հերթին ընդգծել է երևույթը: Ոչ ժողովրդավար ճանապարհով իշխանություն ստանձնած անձանց, այն մարդկանց, ովքեր ընտրություններ են կեղծել, համարել է պետության…

«Պետք է վերացարկվել անուններից, վարչապետն առաջին հերթին ընդգծել է երևույթը: Ոչ ժողովրդավար ճանապարհով իշխանություն ստանձնած անձանց, այն մարդկանց, ովքեր ընտրություններ են կեղծել, համարել է պետության համար վտանգ ներկայացնող իշխանություններ: Ես այսպես եմ ընկալել վարչապետի հայտարարությունը». նոյեմբերի 25-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով Ն. Փաշինյանի ելույթին, որտեղ նա չարիք էր անվանել 1996-ից՝ ՀՀ բոլոր ղեկավարներին:

 

Գործընկերոջ կարծիքին միացավ նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Նա նկատեց. «Մոռացե՞լ եք, որ վարչապետը ներողություն է խնդրել 96 թվականի համար»: 

 

Ըստ նրա՝ կարևոր չէ, թե երկրի ղեկավարն ով է: Եթե այդ տարիներին Լ. Տեր-Պետորոսյանն է եղել երկրի նախագահ, կեղծիքներ է իրականացրել՝ իշխանությունը պահելու համար, ուրեմն՝ իրեն է վերաբերում: «Զարմանալի բան չկա, այլ բան ա, որ ՀԱԿ-ը հայտարարում է՝ բա խի՞ էր հետո աջակցում: Էդ էլ կարելի է այսպես ձևակերպել, որ փորձել է չարիքը կիրառել մեկ այլ չարիքի դեմ, որ փոփոխություններ լինեն»:

Նմանատիպ հոդվածներ

ՀՐԱՏԱՊ. Հայտնի է թե ինչ գործով է կալանավորված ՃՈ պետի տեղակալը. մեղադրանք կառաջադրվի փոխոստիկանապետ Վարդան Մովսիսյան

Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արթուր Տոնոյանին վերջերս Հատուկ քննչական ծառայությունում մեղադրանք է առաջադրվել,...

Եվրոպական երկրները բավարար տեղեկացված չեն Ադրբեջանում հայատյացության երևույթի մասին. Փաշինյանը հարցազրույց է տվել «Corriere della Sera» թերթին

Ադրբեջանում լայնորեն տարածված է հայատյացության երևույթը, իսկ եվրոպական երկրները բավարար չափով տեղեկացված չեն այդ մասին:...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250