Մակունցը բացառում է, որ Վանեցյանը որևէ բան իմանար ու քայլեր չձեռնարկեր
«Սորոս» հիմնադրամի վերաբերյալ մեկնաբանություններ արվել են նաև այն ժամանակ, երբ Արթուր Վանեցյանը ԱԱԾ տնօրեն էր։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը` արձագանքելով «Բաց հասարակության հիմնադրամների» վերաբերյալ ԱԱԾ նախկին տնօրեն Վանեցյանի հայտարարությանը։
Իշխող խմբակցության ղեկավարը, մասնավորապես, հայտնեց, որ բացառում է, որ վտանգ ներկայացնող բացահայտման դեպքում Վանեցյանն ու ԱԱԾ–ն անհրաժեշտ միջոցներ չձեռնարկեին։
«Ես վստահ եմ, որ եթե պարոն Վանեցյանը որևէ կերպ ազգային անվտանգությանը վտանգ ներկայացնող կազմակերպությանն առնչվեր, անմիջապես կձեռնարկեր բոլոր անհրաժեշտ քայլերը։ Եթե նման միջոցառումների չի դիմել, ուրեմն պետք է վստահ լինենք, որ նման վտանգ չի տեսել։ Ընդ որում, խոսում ենք անձի մասին, բայց ինստիտուտներն անձերով պայմանավորված չեն։ Պարոն Վանեցյանի այդ դիրքորոշումը, վստահ եմ, հիմնված է եղել այն զեկույցների, վերլուծությունների վրա, որ նրան ներկայացվել են»,– ասաց Մակունցը։
Նա նաև նշեց, որ Վանեցյանի հայտարարություններն իրականում տարակուսանք են առաջացնում և հույս հայտնեց, որ ԱԱԾ նախկին տնօրենն ինքը մեկնաբանություն կանի այդ հարցերի վերաբերյալ։
Հիշեցնենք` նոյեմբերի 21-ին, 168.am-ին տված հարցազրույցում ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը կարծիք էր հայտնել, որ «Սորոսի» գրասենյակի գործունեությունը Հայաստանի Հանրապետության համար վտանգներ է պարունակում:
Նմանատիպ հոդվածներ
290.000 դրամ վճարվել է մտերիմներին ծննդյան առթիվ խաշի հրավիրելու արդյունքում. Արարատ Միրզոյան
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը պարզաբանել է երեկ առավոտից համացանցում ակտիվ քննարկվող թեմաներից մեկն այն մասին, որ ընկերներ...
ՀՐԱՏԱՊ. Հայտնի է թե ինչ գործով է կալանավորված ՃՈ պետի տեղակալը. մեղադրանք կառաջադրվի փոխոստիկանապետ Վարդան Մովսիսյան
Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արթուր Տոնոյանին վերջերս Հատուկ քննչական ծառայությունում մեղադրանք է առաջադրվել,...
Եվրոպական երկրները բավարար տեղեկացված չեն Ադրբեջանում հայատյացության երևույթի մասին. Փաշինյանը հարցազրույց է տվել «Corriere della Sera» թերթին
Ադրբեջանում լայնորեն տարածված է հայատյացության երևույթը, իսկ եվրոպական երկրները բավարար չափով տեղեկացված չեն այդ մասին:...
Ադրբեջանցի լրագրողներն այցելել են Արցախ. Արցախի ԱԳՆ հայտարարությունը
Նոյեմբերի 17-21-ը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի միջնորդությամբ տեղի են ունեցել Արցախի Հանրապետո...