Երանոսյանը ձմռան համար անելիք է գտել. ինչո՞վ է զբաղվելու նա
ՀՀ նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը պատրաստվում է ջերմոցային կուլտուրայով զբաղվել։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Երանոսյանը` Երևանի ընդհանուր իրավասության դատարանում իր դեմ հարուցված քրգործով դատական նիստից առաջ։
«Ես որևէ բիզնես չունեմ, հիմա լրիվ ուրիշ բանով եմ զբաղվում»,–ասաց նա։
Հարցին, թե նախորդ նիստի ժամանակ նա ասել էր, որ այգեգործությամբ է զբաղվում, իսկ հիմա, երբ ձմեռն առջևում է` ինչո՞վ է պատրաստվում զբաղվել, եթե բիզնեսներ էլ չունի` Երանոսյանը ժպիտով պատասխանեց, որ ջերմոցներ կգնի ու կհիմնի։
Մեկ այլ հարցի, թե ոստիկանության շուրջ ծավալված իրադարձությունների վերաբերյալ ի՞նչ տեսակետ ունի, Երանոսյանը պատասխանեց, որ ինքը ոստիկան չէ, զինվորական է ու ծառայում է բանակին։
Երանոսյանի դեմ քրգործով այսօրվա դատական նիստը հետաձգվեց, քանի որ դատարանում հնարավորություն չկար տեսանյութեր դիտելու ու դրանք ուսումնասիրելու։ Դատական հաջորդ նիստը տեղի կունենա 2020–ի հունվարի 15–ին` ժամը 16։00-ին։
Հիշեցնենք, որ Երանոսյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Ըստ քրեական գործի նյութերի` նա, չունենալով լուսաձայնային հատուկ միջոցներ ստանալու և անձամբ գործադրելու լիազորություն, 2018–ի ապրիլի 16-ին և 22-ին` Երևանում բողոքի զանգվածային ակցիաների ժամանակ, ցուցարարների նկատմամբ գործադրել է 8 հատ «Զարյա» տեսակի լուսաձայնային նռնակներ, ինչի հետևանքով երկու տասնյակից ավելի անձինք են տուժել։ Հատուկ միջոցների գործադրման հետևանքով Բաղրամյան պողոտայում ծառայող ոստիկանության զորքերի զինծառայողներից 6 հոգի ստացել են մարմնական վնասվածքներ։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Վանեցյանը հրաժարական տվեց, հայտնի է` ով է փոխարինում նրան
Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի նախագահ Արթուր Վանեցյանը հրաժարական տվեց: Ֆեդերացիայի նախագահի ԺՊ է նշանակվել Արմեն Մելիքբ...
Սերժ Սարգսյանին ձերբակալելու հարց օրակարգում եղե՞լ է, թե՞ ոչ. Վանեցյանի սկանդալային պատասխանները
168.am-ի «Պրեսինգ» հաղորդմանը տված հարցազրույցում ԱԱԾ նախկին տնօրեն, ՀՖՖ արդեն նախկին նախագահ Արթուր Վանեցյանն ի թիվս բա...
Չգիտեմ վատիկանների ո՞ր պադվալներում են պախկված, վզներից բռնելու ենք տանենք կանգնեցնենք դատարանները. Նիկոլ Փաշինյան
Միլանում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ, ներկաներից մեկը, դիմելով Նիկոլ Փաշինյանին, հայտարարեց, որ ճիշտ կլինի այս կա...
Այսօր ավելի հնչեղ են դառնում այն մարդկանց ձայները, ովքեր ինձ մեղադրում են իշխանությունը պոպուլիստներին զիջելու մեջ. Սերժ Սարգսյան
Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ, Հայաստանի Հանրապետության 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցում է Զագրեբու...