Զինակոչիկը դանակով հարվածել է զինկոմիսարիատի աշխատակցի դեմքին
Կոտայքի մարզի զինկոմիսարիատում երեկ արտառոց դեպք է եղել։ Զինակոչիկը դանակով հարվածել է զինկոմիսարիատի աշխատակիցներից մեկի դեմքին ու փախել։
Sputnik Արմենիայի տեղեկություններով`զինկոմիսարիատի աշխատակիցը տեղափոխվել է Աբովյան բժշկական կենտրոն։ Ըստ շրջանառվող որոշ լուրերի՝ զինկոմիսարիատի բակում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ընթացքում էլ տեղի է ունեցել դանակահարությունը։
Իրավապահները կարճ ժամանակում պարզել են երիտասարդի ինքնությունն ու գտել նրան, իսկ այժմ պարզում են կատարվածի մանրամասները։ Լրատվամիջոցի տեղեկություններով՝վնասվածք ստացած տղամարդը աշխատում է զինկոմիսարիատի զորակոչային բաժնում։
Ոստիկանության լրատվական ծառայությունից հաստատել են լուրը` ասելով, որ զինակոչիկն ինքնակամ ներկայացել է ոստիկանություն։
«Բացատրական աշխատանքներից հետո նա եկել է ոստիկանություն ու խոստովանել արարքի մասին»,–հայտնեցին ոստիկանությունից` նշելով, որ դեպքը տեղի է ունեցել ժամը 14։00-ի սահմանում։
Դեպքի հետ կապված նյութեր են նախապատրաստվել, որոնք ոստիկանությունը փոխանցել է ռազմական ոստիկանությանը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ 1 զոհ, 2 վիրավոր․ նոր մանրամասներ ողբերգական ավտովթարից
Քիչ առաջ հայտնել էինք, որ խոշոր վթար է տեղի ունեցել Երևանի Դավիթ Բեկի փողոցում։ Auroranews-ին հայտնի դարձավ, որ վթ...
ՀՐԱՏԱՊ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Առաջին կադրերը Սուխումիում երկու «օրենքով գողի» գնդակահարումից
Երեկ կեսօրին Աբխազիայի մայրաքաղաք Սուխումիի կենտրոնում դիմակավոր 3 անհայտ անձինք ավտոմեքենայից կրակ են բացել «Սան Ռեմո»...
Դաժան ու ողբերգական դեպք Նոր-Հաճնում. բնակարանում հայտնաբերվել են 77-ամյա կնոջ և նրա 4 թոռնիկների դիերը shamshyan.com
Այսօր՝ նոյեմբերի 16-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում, ոստիկանությա...
Լուսադեմին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալը դիմել է փախուստի news.am
Նոյեմբերի 18-ին՝ ժամը 05։00-ի սահմաններում, «Էրեբունի» բժշկական կենտրոնում բուժման մեջ գտնվող ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատ...