ՀՐԱՏԱՊ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Առաջին կադրերը Սուխումիում երկու «օրենքով գողի» գնդակահարումից
Երեկ կեսօրին Աբխազիայի մայրաքաղաք Սուխումիի կենտրոնում դիմակավոր 3 անհայտ անձինք ավտոմեքենայից կրակ են բացել «Սան Ռեմո» սրճարանի այցելուների ուղղությամբ։
Դրա հետևանքով մահացու վիրավորվել է երկու տղամարդ, որոնք քրեական հիերարխիայում բարձր կարգտավիճակ են ունեցել։ Խոսքը 38-ամյա Աստամուր Շամբայի (Աստիկ) և նրա հասակակից Ալխաս Ավիձբայի (Խասիկ) մասին է։
Նշվում է, որ Շամբան մահացել է տեղում, իսկ Ավիձբան՝ ավելի ուշ։
Հրաձգության հետևանքով տուժել է նաև մեկ տղամարդ և հաստատության մատուցողուհին։ Նրանք ծանր վիճակում հիվանդանոցում են։
Ավելի ուշ իրավապահները Սուխումիի շրջաններից մեկում այրված ավտոմեքենա են հայտնաբերել, որով, ենթադրաբար, մարդասպաններն անհետացել են հանցանքի վայրից։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ 1 զոհ, 2 վիրավոր․ նոր մանրամասներ ողբերգական ավտովթարից
Քիչ առաջ հայտնել էինք, որ խոշոր վթար է տեղի ունեցել Երևանի Դավիթ Բեկի փողոցում։ Auroranews-ին հայտնի դարձավ, որ վթ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մահակով ցուցմունք կորզելու տեսանյութում երևացող ոստիկաններից մեկի լիազորությունները դադարեցվել են
Ոստիկանությունից հայտնում են, որ NewsMedia.am կայքում «Սկանդալային տեսանյութ. հայրենի ոստիկանները՝ մահակով ու հակա...
ՀՐԱՏԱՊ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոստիկանները՝ հակագազով ու մահակով ցուցմունք են կորզում քաղաքացիներից
NewsMedia-ն տեսանյութ է տարածել, նշելով, որ ոստիկանները՝ հակագազով ու մահակով ցուցմունք են կորզում քաղաքացիներից։ A...
Առաջին կադրերը․ ինչպես է տեղի ունեցել խոշոր և ողբերգական վթարը
Քիչ առաջ հայտնել էինք, որ խոշոր վթար է տեղի ունեցել Երևանի Դավիթ Բեկի փողոցում։ Auroranews-ին հայտնի դարձավ, որ վթ...