ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հագուստի խանութից դրմապանակ գողացած 30-ամյա կինը հայտնաբերվել է
Նոյեմբերի 19-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Աջափնյակ վարչական շրջանի հագուստի խանութներից մեկում գողացել են մի կնոջ թանկարժեք դրամապանակը, որի մեջ եղել էր 115․000 դրամ, 70․000 դրամ արժողությամբ ոսկե հուշանվեր, անձը հաստատող փաստաթուղթ, բանկային ու զեղչի քարտեր։
Բաժնի քրեական հետախուզյները մի քանի ժամ տևած օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզեցին գողությունը կատարելու մեջ կասկածվող անձի ինքնությունը։ Դեպքի հաջորդ օրը՝ լուսադեմին՝ Երևանի բնակիչ, 30-ամյա կինը հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ոստիկանության Մաշտոցի բաժին։
Նա խոստովանական բացատրություն է տվել։ Գողոնը հայտնբերվել ու վերադարձվել է տուժողին։
Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ 1 զոհ, 2 վիրավոր․ նոր մանրամասներ ողբերգական ավտովթարից
Քիչ առաջ հայտնել էինք, որ խոշոր վթար է տեղի ունեցել Երևանի Դավիթ Բեկի փողոցում։ Auroranews-ին հայտնի դարձավ, որ վթ...
ՀՐԱՏԱՊ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Առաջին կադրերը Սուխումիում երկու «օրենքով գողի» գնդակահարումից
Երեկ կեսօրին Աբխազիայի մայրաքաղաք Սուխումիի կենտրոնում դիմակավոր 3 անհայտ անձինք ավտոմեքենայից կրակ են բացել «Սան Ռեմո»...
ՀՐԱՏԱՊ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոստիկանները՝ հակագազով ու մահակով ցուցմունք են կորզում քաղաքացիներից
NewsMedia-ն տեսանյութ է տարածել, նշելով, որ ոստիկանները՝ հակագազով ու մահակով ցուցմունք են կորզում քաղաքացիներից։ A...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մահակով ցուցմունք կորզելու տեսանյութում երևացող ոստիկաններից մեկի լիազորությունները դադարեցվել են
Ոստիկանությունից հայտնում են, որ NewsMedia.am կայքում «Սկանդալային տեսանյութ. հայրենի ոստիկանները՝ մահակով ու հակա...