ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մահակով ցուցմունք կորզելու տեսանյութում երևացող ոստիկաններից մեկի լիազորությունները դադարեցվել են
Ոստիկանությունից հայտնում են, որ NewsMedia.am կայքում «Սկանդալային տեսանյութ. հայրենի ոստիկանները՝ մահակով ու հակագազով ցուցմունք են կորզում» վերտառությամբ հրապարակված տեսանյութի շրջանակներում ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում իրականացվող ծառայողական քննության ընթացքում վարչություն է կանչվել ոստիկանության ծառայող։
Զուգահեռաբար տարվում են աշխատանքներ` տեսանյութում երևացող մյուս անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ։
Ծառայողական քննության շրջանակներում ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարի հրամանով ոստիկանության Ճամբարակի բաժնի պետ Նարեկ Սիմոնյանի լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ ոստիկանության ֆեյսբուքյան էջում պարզաբանում էր հրապարակվել՝ կապված համացանցում տարածված տեսանյութի հետ, որտեղ, ըստ վարկածների, ոստիկանության, մասնավորապես քրեական հետախուզության ծառայողները, բռնություն են գործադրում ինչ-որ անձի նկատմամբ
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Առաջին կադրերը Սուխումիում երկու «օրենքով գողի» գնդակահարումից
Երեկ կեսօրին Աբխազիայի մայրաքաղաք Սուխումիի կենտրոնում դիմակավոր 3 անհայտ անձինք ավտոմեքենայից կրակ են բացել «Սան Ռեմո»...
ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ 1 զոհ, 2 վիրավոր․ նոր մանրամասներ ողբերգական ավտովթարից
Քիչ առաջ հայտնել էինք, որ խոշոր վթար է տեղի ունեցել Երևանի Դավիթ Բեկի փողոցում։ Auroranews-ին հայտնի դարձավ, որ վթ...
ՀՐԱՏԱՊ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոստիկանները՝ հակագազով ու մահակով ցուցմունք են կորզում քաղաքացիներից
NewsMedia-ն տեսանյութ է տարածել, նշելով, որ ոստիկանները՝ հակագազով ու մահակով ցուցմունք են կորզում քաղաքացիներից։ A...
Առաջին կադրերը․ ինչպես է տեղի ունեցել խոշոր և ողբերգական վթարը
Քիչ առաջ հայտնել էինք, որ խոշոր վթար է տեղի ունեցել Երևանի Դավիթ Բեկի փողոցում։ Auroranews-ին հայտնի դարձավ, որ վթ...