Քաղաքացին ուրիշի անվամբ վարկ է ձևակերպել և ստացել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու պաշտոնական փաստաթղթերի ապօրինի ձեռք բերելու և օգտագործելու բոլոր հանգամանքները:
Նախնական տվյալներով` 2018թ դեկտեմբերի 27-ին, անհայտ անձը, Երևան քաղաքի Մովսես Խորենացի փողոցում գործող վարկային կազմակերպություն ներկայացնելով ՀՀ քաղաքացու կորցրած նույնականացման քարտը, առանց վերջինիս գիտության և համաձայնության, վերջինիս անվամբ ստորագրել է վարկային պայմանագիրն ու ստացել է 150.000 ՀՀ դրամ գումար:
Դեպքի առթիվ` ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ Քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով և 326-րդ հոդվածի հատկանիշներով, որի նախաքննությունը կատարվում է ՀՀ ՔԿ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում:
Նախաքննության ընթացքում ստացվել է վերոնշյալ հասցեում գործող վարկային կազմակերպությանը պատկանող անվտանգության տեսախցիկների տեսագրությունը, որտեղ ֆիքսվել է առերևույթ հանցագործություն կատարած անձը:
Միջոցներ են ձեռնարկվում՝ լուսանկարում տեսապատկերված անձին հայտնաբերելու ուղղությամբ:
Ովքեր ճանաչում են տեսապատկերված անձին, կամ որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ 1 զոհ, 2 վիրավոր․ նոր մանրամասներ ողբերգական ավտովթարից
Քիչ առաջ հայտնել էինք, որ խոշոր վթար է տեղի ունեցել Երևանի Դավիթ Բեկի փողոցում։ Auroranews-ին հայտնի դարձավ, որ վթ...
ՀՐԱՏԱՊ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Առաջին կադրերը Սուխումիում երկու «օրենքով գողի» գնդակահարումից
Երեկ կեսօրին Աբխազիայի մայրաքաղաք Սուխումիի կենտրոնում դիմակավոր 3 անհայտ անձինք ավտոմեքենայից կրակ են բացել «Սան Ռեմո»...
Դաժան ու ողբերգական դեպք Նոր-Հաճնում. բնակարանում հայտնաբերվել են 77-ամյա կնոջ և նրա 4 թոռնիկների դիերը shamshyan.com
Այսօր՝ նոյեմբերի 16-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում, ոստիկանությա...
Լուսադեմին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալը դիմել է փախուստի news.am
Նոյեմբերի 18-ին՝ ժամը 05։00-ի սահմաններում, «Էրեբունի» բժշկական կենտրոնում բուժման մեջ գտնվող ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատ...