Ինչն էր «Դոլմամա» ռեստորանի հրդեհի պատճառը. Ցոլակյանը մանրամասնում է
Պատճառը չեմ կարող ասել, տուժածներ չկան։
Այս մասին այսօր, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԻՆ նախարար Ֆելիքս Ցոլակյանը՝ խոսելով «Դոլմամա» ռեստորանի հրդեհի մասին։
«Վտանգ միայն հրշեջների համար կա, նրանք են բարդ գործ անում, մարտական մեքենանների թիվը չի ավելանա։ Ջրի հարց չունենք, քանի որ այստեղ հիդրատներ կան։ Ինչ վերաբերվում է կրակի մեկուսացման հրահանգին, ապա դա օպերատիվ շտաբի պետը կտա, ով այս պահին աշխատում է»,-ասաց նախարարը։
Հարցին, արդյոք հրդեհի նախնական վարկած կա, Ցոլակյանը պատասխանեց.
«Միակ բանը որ գիտեմ, այն է, որ երկրորդ հարկում վերանորոգման աշխատանքներ են իրականացրել։ Նման բան եմ լսել, բայց որքանով է հավաստի՝ չգիտեմ»։
Ցոլակյանը նշեց, որ հրշեջները արագ հասել են դեպքի վայր և կարողացել են լոկալացնել։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ 1 զոհ, 2 վիրավոր․ նոր մանրամասներ ողբերգական ավտովթարից
Քիչ առաջ հայտնել էինք, որ խոշոր վթար է տեղի ունեցել Երևանի Դավիթ Բեկի փողոցում։ Auroranews-ին հայտնի դարձավ, որ վթ...
ՀՐԱՏԱՊ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Առաջին կադրերը Սուխումիում երկու «օրենքով գողի» գնդակահարումից
Երեկ կեսօրին Աբխազիայի մայրաքաղաք Սուխումիի կենտրոնում դիմակավոր 3 անհայտ անձինք ավտոմեքենայից կրակ են բացել «Սան Ռեմո»...
Դաժան ու ողբերգական դեպք Նոր-Հաճնում. բնակարանում հայտնաբերվել են 77-ամյա կնոջ և նրա 4 թոռնիկների դիերը shamshyan.com
Այսօր՝ նոյեմբերի 16-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում, ոստիկանությա...
«Աղջկա հարցով» ծեծկռտուք. 10 հոգի բերման է ենթարկվել, մեկ հոգի տեղափոխվել է ԲԿ
Երեկ՝ նոյեմբերի 22-ին, վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Ժամը...