Հակոբ Արշակյանն առաջինն է ահազանգել «Դոլմամա» ռեստորանի տանիքում բռնկված հրդեհի մասին
Երևանի Աբովյանի և Պուշկինի փողոցների խաչմերուկում գտնվող «Դոլմամա» ռեստորանի տանիքում բռնկված հրդեհի մասին Արտակարգ իրավիճակների նախարարությանն առաջինը ահազանգել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:
Այս մասին նոյեմբերի 21-ին լրագրողների հետ զրույցում ասաց Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության պետ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը:
«Հակոբ Արշակյանի զանգից հետո այլ քաղաքացիներ ևս զանգահարել են, բայց մենք արդեն տեղյակ էինք, և կարողացանք արագ արձագանքել»,- ասաց Գաբրիելյանը:
Դեպքի վայրում գտնվող Հակոբ Արշակյանը նշեց, որ աշխատանքի կգնա այն բանից հետո, երբ տեսնի, որ փրկարարները կարողանում են փրկել շինությունը:
«Զանգահարեցի ԱԻ նախարարին, ասացի, որ շատ կրիտիկական է վիճակը, եթե կրակը տարածվի, և մի քանի րոպե հետո արդեն այստեղ էին ԱԻՆ-ի աշխատակիցները: Այս պահին արդեն լուրջ աշխատանք է արվել: Մեր Երևանի գեղեցիկ շենքերից է, շատ ցավալի է, որ այրվում է, ուզում եմ հասկանալ, որ կարողանում են փրկել շենքը, հետո կգնամ իմ աշխատանքին»,- ասաց Արշակյանը:
Հիշեցնենք, որ այսօր ժամը 13:59-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Աբովյանի և Պուշկինի փողոցների խաչմերուկում՝ երկհարկանի շինության տանիքում հրդեհ է բռնկվել:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Աբովյան, 10 հասցեում գտնվող «Դոլմամա» ռեստորանի տանիքում: Այրվում են տանիքի փայտյա կառուցատարրերը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ 1 զոհ, 2 վիրավոր․ նոր մանրամասներ ողբերգական ավտովթարից
Քիչ առաջ հայտնել էինք, որ խոշոր վթար է տեղի ունեցել Երևանի Դավիթ Բեկի փողոցում։ Auroranews-ին հայտնի դարձավ, որ վթ...
ՀՐԱՏԱՊ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Առաջին կադրերը Սուխումիում երկու «օրենքով գողի» գնդակահարումից
Երեկ կեսօրին Աբխազիայի մայրաքաղաք Սուխումիի կենտրոնում դիմակավոր 3 անհայտ անձինք ավտոմեքենայից կրակ են բացել «Սան Ռեմո»...
Դաժան ու ողբերգական դեպք Նոր-Հաճնում. բնակարանում հայտնաբերվել են 77-ամյա կնոջ և նրա 4 թոռնիկների դիերը shamshyan.com
Այսօր՝ նոյեմբերի 16-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում, ոստիկանությա...
«Աղջկա հարցով» ծեծկռտուք. 10 հոգի բերման է ենթարկվել, մեկ հոգի տեղափոխվել է ԲԿ
Երեկ՝ նոյեմբերի 22-ին, վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Ժամը...