Ալավերդիում նոր պղնձաձուլական համալիրի կառուցումը մեր օրակարգում է. փոխվարչապետ
Ալավերդու պղնձաձուլարանի շուրջ բանակցությունները չինական ընկերության հետ շարունակվում են: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 20-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
Դիտարկմանը, որ վերջերս հայտնի դարձավ, որ պղնձաձուլարանը տրվել է Թեղուտի հանքը շահագործող Նորիկ Պետրոսյանի փեսային, Ավինյանն ասաց. «Չինական ընկերությունը նախնական պայմանավորվածության համաձայն պլանավորում է այց Հայաստան եւ կարծում եմ, որ այդ այցի ժամանակ ես նույնպես կընդունեմ պատվիրակությանը:
Ընդհանուր առմամբ, նոր պղնձաձուլական համալիրի կառուցումը մեր օրակարգում է, որովհետեւ այն, ինչ առկա է Ալավերդիում, արդյունավետ չէ, բնապահպանական տեսակյունից շատ խնդրահարույց է: Այն, ինչ հիմա է քննարկվում, քիչ կապ ունի, ինչ եղել է նախկինում»:
Նմանատիպ հոդվածներ
Չգիտեմ վատիկանների ո՞ր պադվալներում են պախկված, վզներից բռնելու ենք տանենք կանգնեցնենք դատարանները. Նիկոլ Փաշինյան
Միլանում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ, ներկաներից մեկը, դիմելով Նիկոլ Փաշինյանին, հայտարարեց, որ ճիշտ կլինի այս կա...
Սուրիկ Խաչատրյանին կկալանավորեն
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու որոշում է կայացվել. դատարանը որոշե...
Այսօր ավելի հնչեղ են դառնում այն մարդկանց ձայները, ովքեր ինձ մեղադրում են իշխանությունը պոպուլիստներին զիջելու մեջ. Սերժ Սարգսյան
Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ, Հայաստանի Հանրապետության 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցում է Զագրեբու...
Սերժ Սարգսյանը երբևէ ուղղակի կամ անուղղակի շփում չի ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ. հայտարարություն
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը երբևէ ուղղակի կամ անուղղակի շփում չի ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս մասին...