Վերջին անգամ Իտալիան 1 խաղում 9 գոլ է խփել 71 տարի առաջ

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ խաղում Իտալիան պատմական արդյունքի հասավ: Երեկ՝ նոյեմբերի 18-ին, Եվրո 2020-ի ընտրական փուլի վերջին՝ 10-րդ տուրում, սեփական հարկի տակ հաղթեց 9:1 հաշվով: 71 տարվա մեջ սա առաջին դեպքն էր, որ «սկուադրա աձուրան» 1 խաղում 9 անգամ գրավում է մրցակցի դարպասը:

 

Վերջին անգամ նման դեպք տեղի է ունեցել 1948 թ.: Օլիմպիական խաղերի շրջանակներում հաղթել է ԱՄՆ-ին 9:0 հաշվով: Ավելի շատ գոլ Իտալիան խփել է միայն Եգիպտոսի դարպասը: Այդ հանդիպումը տեղի է ունեցել վերը նշված խաղից 20 տարի առաջ՝ 1928 թ.: Իտալիան առավելության է հասել 11:3 հաշվով:

 

Հայաստանի դեմ հանդիպումն Իտալիայի համար յուրահատուկ էր եւս մեկ առումով: Սա թիմի համար 11-րդ անընդմեջ հաղթանակն էր: Դա պատմական ռեկորդ է: Նախորդ ռեկորդը եղել 9 անընդմեջ հաղթանակը: Այդ ցուցանիշը գրանցվել է 1938 թ.:

 

Եվրո 2020-ի որակավորման փուլում Իտալիան 100%-անոց արդյունք ցույց տվեց. 10 խաղ, 10 հաղթանակ, 30 միավոր: Եվրո 2020-ի ուղեգիրը նվաճեց J խմբում՝ զբաղեցնելով առաջին տեղը: 2-րդ ուղեգիրը բաժին հասավ Ֆինլանդիային, որ 10 խաղում 18 միավորով գրավեց 2-րդ տեղը: Հայաստանը 10 միավորով ընտրական փուլն ավարտեց նախավերջին՝ 5-րդ տեղում:

Քաղաքականություն

Պատահարներ