Տանկերով և զրահամեքենաներով հակահարձակողական զորավարժություն Արցախում
Պաշտպանության բանակի հյուսիսային ուղղությամբ գործող զրահատանկային զորամասերից մեկի ընդգրկմամբ Արցախում անցկացվել է մարտավարական զորավարժություն, որի ժամանակ իրականացվել է նաև մարտական հրաձգություն։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ «Հայ Զինվոր» պաշտոնաթերթը։
«Զորախաղերի մտահղացման համաձայն՝ հարձակման անցած և յուրային ուժերի առաջնագիծ մխրճված պայմանական հակառակորդի հետագա առաջխաղացումը կանխելու և նրան հետ շպրտելու նպատակով մարտի էին դուրս եկել … զորամասի զրահատանկային ստորաբաժանումները», – նշվում է հրապարակման մեջ։
Հայկական կողմից հակառակորդի դեմ պայմանական մարտը սկսվել է հրետանային կրակով թիրախների խոցումով։ Ապա տանկերն ու զրահամեքենաները անցել են գրոհի, վերականգնել են առաջնագիծը։ Դրանից հետո հայկական ստորաբաժանումները հետապնդել են պայմանական նահանջող հակառակորդին՝ առավելագույնս վնաս պատճառելով նրա կենդանի ուժին ու զինտեխնիկային:
«Զորավարժությունը հիմնականում հարձակողական բնույթի էր և պարունակում էր այնպիսի տարրեր, որոնք բխում են նաև ապագայում հակառակորդին թելադրվելիք նախապայմաններից»,- նշել է միավորման շտաբի պետ, գնդապետ Սամվել Գրիգորյանը։
Հրամանատարության վստահեցմամբ՝ զորավարժությունն անցել է դրված խնդիրների լիարժեք կատարմամբ։

Նմանատիպ հոդվածներ
Սուրիկ Խաչատրյանին կկալանավորեն
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու որոշում է կայացվել. դատարանը որոշե...
Սերժ Սարգսյանը երբևէ ուղղակի կամ անուղղակի շփում չի ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ. հայտարարություն
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը երբևէ ուղղակի կամ անուղղակի շփում չի ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս մասին...
Եթե հունվարի 1-ից գազի գինը փոխվի, դա հայ սպառողի վրա չի անդրադառնա. փոխնախարար
Անգամ եթե 2020 թվականի հունվարի 1-ից գազի գինը փոխվի, սպառողների վրա դա չի անդրադառնա։ Այս մասին լրագրողների հետ զրույցո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ափալ-թափալ ոչ մի բան չենք անելու».Փաշինյանը` սահմանադրական փոփոխությունների մասին
Երեւանում այսօր լիքը թափուր աշխատատեղեր կան: Այս մասին այսօր` նոյեմբերի 17-ին Կոտայքի մարզի Եղվարդ համայնքում ասաց ՀՀ վա...