Միգուցե հետագայում կզգա, որ սխալվել է, բան չկա, ես իրեն լավն եմ ցանկանում. Ղուկասյանը` Փաշինյանին
Ես ինչքան գիտեք դուք եք սպառնացել, հիմա ինչ ուզենք կասեք: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 19-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը՝ անդրադառնալով տեղեկություններին, որ ինքը միջնորդավորված սպառնացել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանին՝ նշելով, որ «երեխա ունես»:
«Ինչի ինքն ասում է, որ էդպիսի բա՞ն եղել, ինքն ասում է, որ մենք ընդհանրապես խոսե՞լ ենք: Էդ ստերը որ տարածքում եք, վերջում կզգաք, որ ես էդպիսի բան չեմ արել: Ձեր տերերին ասեք ինձնից հեռու մնան, ես շատ շնորհքով մարդ եմ, հայրենասեր, հավատացյալ, երկիր սիրող»,-ասաց Ղուկասյանը՝ հավելելով, որ ինքն անձամբ տերեր չունի. «Իմ տերն Աստված է, ես տեր չունեմ: Ես այն մարդկանցից եմ, որ տերեր երբեք չեմ փնտրել: Ես եմ ուրիշներին տեր լինում»:
Հարցին, թե ստացվում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը զրպարտո՞ւմ է, նա պատասխանեց. «Ես պաշտոն հարգող մարդ եմ, Հայաստանի վարչապետ, թագավոր, կաթողիկոս հարգում եմ, կոռեկտության մեջ եմ ինձ պահում: Ասել է, միգուցե հետագայում կզգա, որ սխալվել է: Ոչինչ, բան չկա, ես իրեն լավն եմ ցանկանում»:
Վարդան Ղուկասյանը հավելեց, որ այդ հարցով իրեն ոչ ոք չի հարցաքննել. «Բայց ինչի պետք է հարցաքննեն: Ոնց ասենք, որ հասկանաք, որ էդպիսի բան չկա: Ես հենց հիմա պաշտոնապես հայտարարում եմ, եթե այդպիսի բան են ասել, թող իրավապահները գնան ստուգեն»:
Նա ընդգծեց, որ Նազելի Բաղդասարյանի ընտանիքին հողահատկացում է արել, խանութի տեղ է տվել. «Ինքը փոքր է, կալիբրները չի բռնում»,-ընդգծեց նա:
Հիշեցնենք, Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում, նկատի ունենալով Վարդան Ղուկասյանին՝ քրեական ենթամշակույթին հարելը քրեականացնելու նախագծի մասին քննադատական դիտարկումներ արեց, սպառնաց ասֆալտին փռել և ծեփել պատերին բոլոր նրանց, «որոնք մտածում են, թե այս հարցում կոմպրոմիսներ են լինելու, և որոնք մտածում են՝ էս օրենքի հետ կապված կարող են միջնորդավորված ձևով հարցի հարակից զեկուցող պատգամավորի սպառնալ»:
Նմանատիպ հոդվածներ
Սուրիկ Խաչատրյանին կկալանավորեն
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու որոշում է կայացվել. դատարանը որոշե...
Սերժ Սարգսյանը երբևէ ուղղակի կամ անուղղակի շփում չի ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ. հայտարարություն
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը երբևէ ուղղակի կամ անուղղակի շփում չի ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս մասին...
Եթե հունվարի 1-ից գազի գինը փոխվի, դա հայ սպառողի վրա չի անդրադառնա. փոխնախարար
Անգամ եթե 2020 թվականի հունվարի 1-ից գազի գինը փոխվի, սպառողների վրա դա չի անդրադառնա։ Այս մասին լրագրողների հետ զրույցո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ափալ-թափալ ոչ մի բան չենք անելու».Փաշինյանը` սահմանադրական փոփոխությունների մասին
Երեւանում այսօր լիքը թափուր աշխատատեղեր կան: Այս մասին այսօր` նոյեմբերի 17-ին Կոտայքի մարզի Եղվարդ համայնքում ասաց ՀՀ վա...