Սերժ Սարգսյանը պետք է խոսի. Անդրանիկ Քոչարյանը` Կարեն Կարապետյանի և Սերժ Սարգսյանի մասին
ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը 2017-ին հայտարարել էր, որ անորակ վառելիքի պատճառով ապրիլյան պատերազմի ժամանակ հայկական կողմի զինտեխնիկան չէր աշխատում:
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, պատասխանելով լրագրողի հարցին՝ արդյոք պատրաստվո՞ւմ եք լսել Կարեն Կարապետյանին, ասել է. «Այս ամիսների ընթացքում մենք փորձում ենք այդ հարցերի պատասխանները գտնել... Առայժմ, այս ընթացքում, չենք լսել որևէ դեպք, որ դիրքերում սպառազինությունը կարող է պակասել: Ինչ որ լսել ենք, էս պահի դրությամբ, էդպիսի թերացումների ականատես չենք եղել»:
Հարցին՝ չեք գտնո՞ւմ, որ կարելի է Կարեն Կարապետյանին այնուամենայնիվ լսել, քանի որ այդ հայտարարությունն ԱԺ ամբիոնից է արվել, Քոչարյանը պատասխանել է, որ մինչև Կարեն Կարապետյանը, շատ կարևոր մարդիկ կան, որոնց պետք է լսել. «Կարող է լսենք այնպիսի մարդկանց, որ արդեն Կ. Կարապետյանին լսելու կարիք չլինի... իսկ որևէ մեկը ֆիքսե՞լ է զենք չլինելու փաստ: Հիմա նորից եմ կրկնում՝ զենքը կա, զինամթերքով կրակել են պրծել ա, մի բանով պիտի՞ շարունակեն կռիվը: Ես չունեմ այնպիսի արձանագրված փաստ, որ բահերով են կռվել: Նորմալ եմ համարում, որ եթե զինամթերքը վերջացել ա, նա պետք է կռվի ձեռքի տակ եղած ցանկացած միջոցով. նույնիսկ եթե կամեռա ունենա, կամեռայով պետք է խփի մեկի գլխին»,- ասել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը:
Հարցին՝ որոշակի եզրահանգման գալու համար եղած ինֆորմացիան բավարա՞ր է, թե՞ պարտադիր նաև Սերժ Սարգսյանը պետք է խոսի, ասել է. «Անպայման, Սերժ Սարգսյանը պետք է խոսի»:
Նմանատիպ հոդվածներ
Եթե հունվարի 1-ից գազի գինը փոխվի, դա հայ սպառողի վրա չի անդրադառնա. փոխնախարար
Անգամ եթե 2020 թվականի հունվարի 1-ից գազի գինը փոխվի, սպառողների վրա դա չի անդրադառնա։ Այս մասին լրագրողների հետ զրույցո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ափալ-թափալ ոչ մի բան չենք անելու».Փաշինյանը` սահմանադրական փոփոխությունների մասին
Երեւանում այսօր լիքը թափուր աշխատատեղեր կան: Այս մասին այսօր` նոյեմբերի 17-ին Կոտայքի մարզի Եղվարդ համայնքում ասաց ՀՀ վա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Այցելել եմ Եղվարդ ծանոթանալու սուբվենցիոն ծրագրերի ընթացքին. Զովունի, խմելու ջրի ջրագծի կառուցում: Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Եղվարդ՝ ծանոթանալու Զովունիի խմելու ջրի ջրագծի կառուցման ծրագրի ընթացքին։ Այս մասի...
Սուրիկ Խաչատրյանին կկալանավորեն
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու որոշում է կայացվել. դատարանը որոշե...