Պատգամավորը փոփոխություն է կատարել Սևանից լրացուցիչ ջրառը բացառող օրինագծում
ՀՀ Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը փոփոխություն է կատարել առաջին ընթերցմամբ ընդունված և իր հեղինակած օրենքի նախագծում, որով առաջարկում է բացառել Սևանա լճից տարեկան սահմանված 170 մլն խմ ջրառից ավելի ջրառի հնարավորությունը:
Նոյեմբերի 15-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Կարապետյանը հայտնեց, որ փոփոխությունը նպատակ ունի սահմանել միայն մեկ դեպք, երբ կառավարությունը կկարողանա սահմանված չափից ավելի ջրառ իրականացնել:
«Ես երկար քննարկումներից հետո փոփոխություն եմ մտցրել նախագծում՝ նշելով, որ, եթե կառավարությունը երաշտ կհայտարարի, իսկ երաշտի հայտարարման համար կան նախապայմաններ, որոնք պետք է բավարարվեն, այդ դեպքում կառավարությունն իրավունք կունենա դիմել Ազգային ժողովին՝ լրացուցիչ ջրառ իրականացնելու համար: Մնացած բոլոր դեպքերում այդ իրավունքը չի ունենա»,- ասաց Կարապետյանը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «էս շորերը կես ժամ առաջ տվին, չէ՞». վարչապետ
«էս շորորը կես ժամ առաջ տվին չէ՞, պարզ երևում է, որ նոր են, հենց նոր հագած»,- քիչ առաջ դիմելով Եղվարդ-Աշտարակ ճանապարհի...
ՀՐԱՏԱՊ.ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Մանկապարտեզում հայտնաբերվել է «Զինվորի բաժին. վաճառքի ենթակա չէ» մակնշմամբ սնունդ
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակում է վերահսկողական աշխատանքները Արարատի մարզի դպրոցներում և մա...
ԱՀԱԶԱՆԳ. Հայաստանյան սուպերմարկետներում վաճառվում են թմրանյութանման անհասկանալի ծամոնները
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որով տեղեկացնում է շատ կարևոր միջադեպի մ...
ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Նոր Հաճնում իրականացվող սուբվենցիոն ծրագրերին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաք՝ ծանոթանալու այնտեղ իրականացվող սուբվենցիոն ծրագրերին։&n...