Մխիթարյանը կրկին խոսել է «Արսենալից» հեռանալու պատճառների մասին
Իտալական «Ռոմայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դարձյալ խոսել է Լոնդոնի «Արսենալից» հեռանալու մասին։
«Էմերին ավելի մեծ ժամանակ էր հատկացնում տակտիկային (քան Վենգերը)։ Իմ դերը փոխվեց թիմում։
Ես ստիպված էի խաղալ վինգերի դերում ու կառուցել խաղը հենակետայինի հետ։ Այդ էր պատճառը, որ ես քիչ էի գոլեր խփում ու գոլային փոխանցումներ կատարում։
Էմերին ինձ վստահեցրեց,որ կարևոր ֆուտբոլիստ եմ «Արսենալի» համար, սակայն տեղափոխվեցի «Ռոման», քանի որ այստեղ ավելի շատ են ինձ հավատում»,-Մխիթարյանի խոսքերն է մեջբերում Fourfourtwo-ն։
Նմանատիպ հոդվածներ
Ինչ որ բան, ինչ որ տեղ սխալ է. Հայաստան-Հունաստան
Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության որակավորման փուլի J խմբի 9-րդ տուրի շրջանակներում Հայաստանի հավաքականը Վազգեն Սարգսյանի ան...
Հավաքականը պատրաստ է հույների դեմ խաղին. Խաշմանյան
Հայաստանի ֆուտբոլի հավաքականը պատրաստ է Հունաստանի դեմ առաջիկա խաղին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպմա...
Ֆինլանդիայում կկայանա այնտեղ ձերբակալված հայ ֆուտբոլասերի դատը
Ֆինլանդիայում ձերբակալված Հայաստանի քաղաքացի Երվանդ Իսմայիլյանի դատը նշանակված է նոյեմբերի 28-ին: Այս մասին «Հայկական ժա...
Հենրիխ Մխիթարյանն ամբողջական մարզում է անցկացրել «Ռոմա»-ի ընդհանուր խմբում
«Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մարզվել է թիմի ընդհանուր խմբում: Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը: Ն...