Հենրիխ Մխիթարյանն ամբողջական մարզում է անցկացրել «Ռոմա»-ի ընդհանուր խմբում
«Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մարզվել է թիմի ընդհանուր խմբում: Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը: Նշվում է, որ այսօր՝ նոյեմբերի 14-ին, ֆուտբոլիստը կարողացել է ամբողջական մարզում անցկացնել:
Մխիթարյանը վնասվածքի պատճառով շարքից դուրս է մնացել ավելի քան 1 ամիս: Նա աճուկային վնասվածք էր ստացել սեպտեմբերի 29-ին կայացած Ա Սերիայի 6-րդ տուրի «Լեչե»-ի դեմ խաղում: Սպասվում էր, որ կվերադառնա 3 շաբաթից, սակայն ապաքինումը ձգձգվեց:
Վնասվածքի պատճառով նա չկարողացավ ՀՀ հավաքականին օգնել Եվրո 2020-ի ընտրական փուլի հոկտեմբերյան խաղերում: Թիմի կազմում չի լինի նաեւ վերջին 2 խաղերում, երբ նոյեմբերի 15-ին Հայաստանն ընդունի Հունաստանին, իսկ 18-ին հյուրընկալվի Իտալիային: Ավելի վաղ իտալական լրատվամիջոցները գրել էին, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ցանկացել է, որ ընտրանու ավագը գա ու թիմակիցների կողքին լինի, քաջալերի Հունաստանի դեմ խաղում, սակայն նա չի ցանկացել ընդհատել վերականգնումը:
Նմանատիպ հոդվածներ
Հավաքականը պատրաստ է հույների դեմ խաղին. Խաշմանյան
Հայաստանի ֆուտբոլի հավաքականը պատրաստ է Հունաստանի դեմ առաջիկա խաղին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպմա...
Ֆինլանդիայում կկայանա այնտեղ ձերբակալված հայ ֆուտբոլասերի դատը
Ֆինլանդիայում ձերբակալված Հայաստանի քաղաքացի Երվանդ Իսմայիլյանի դատը նշանակված է նոյեմբերի 28-ին: Այս մասին «Հայկական ժա...
Մխիթարյանը կրկին խոսել է «Արսենալից» հեռանալու պատճառների մասին
Իտալական «Ռոմայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դարձյալ խոսել է Լոնդոնի «Արսենալից» հեռանալու մաս...
Ինչ որ բան, ինչ որ տեղ սխալ է. Հայաստան-Հունաստան
Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության որակավորման փուլի J խմբի 9-րդ տուրի շրջանակներում Հայաստանի հավաքականը Վազգեն Սարգսյանի ան...