Պատգամավորի նկատմամբ սպառնալիքներ հնչեցնելու մասին հրապարակումներն ուղարկվել են ոստիկանություն
Որպես օրենքի նախագծի հարակից զեկուցող հանդես գալու հետ կապված ԱԺ պատգամավոր Նազենի Բաղդասարյանի նկատմամբ սպառնալիքներ հնչեցվելու մասին տեղեկություններ պարունակող ԶԼՄ հրապարակումները Գլխավոր դատախազությունից ուղարկվել են ոստիկանություն՝ դրանցում ներկայացված հանգամանքների կապակցությամբ ստուգողական գործողություններ կատարելու հանձնարարությամբ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Ղուկասյանին մոտ կանգնած մարդիկ խորհրդարանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանին հորդորել են հետ կանգնել քրեական ենթամշակույթին հարելը քրեականացնող նախագծից։
Այս տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատել էր ինքը Բաղդասարյանը՝ անդրադառնալով վարչապետ Փաշինյանի երեկվա հայտարարությանը, որ ինչ-որ մարդիկ, այդ թվում՝ պատգամավորներ, միջնորդավորված ձեւով սպառնացել են հարցի հարակից զեկուցող պատգամավորին։
Հիշեցնենք, որ Վարդան Ղուկասյանը սպառնալիքներ է հնչեցրել Նազելի Բաղդասարյանի հասցեին:
Նմանատիպ հոդվածներ
ՀՔԾ-ն մերժել է Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քրեական գործի հարուցումը
ՀՔԾ-ն մերժել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանի՝ Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործ հարուցելո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ափալ-թափալ ոչ մի բան չենք անելու».Փաշինյանը` սահմանադրական փոփոխությունների մասին
Երեւանում այսօր լիքը թափուր աշխատատեղեր կան: Այս մասին այսօր` նոյեմբերի 17-ին Կոտայքի մարզի Եղվարդ համայնքում ասաց ՀՀ վա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Այցելել եմ Եղվարդ ծանոթանալու սուբվենցիոն ծրագրերի ընթացքին. Զովունի, խմելու ջրի ջրագծի կառուցում: Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Եղվարդ՝ ծանոթանալու Զովունիի խմելու ջրի ջրագծի կառուցման ծրագրի ընթացքին։ Այս մասի...
Արսեն Բաբայանի խափանման միջոցը փոփոխելու որոշում է կայացվել
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով ԱԺ աշխատակազմի ղեկավ...