«Հրապարակ». «Իմ քայլում» թեւերի բաժանումն օր օրի սրվում է
«Հրապարակ» թերթը գրում է.
«Իմ քայլում» թեւերի բաժանումն օր օրի սրվում է։ «Բաց հասարակության հիմնադրամների» հետ աշխատած ձեր պատգամավորները դժգոհ են, որ համապատասխան օժանդակություն հանդես չեք բերել իրենց նախաձեռնության նկատմամբ` ընդդեմ ՎԵՏՕ-ի եւ Սորոսի հիմնադրամի գրասենյակի «շրջափակման» հայտարարությանը չեք միացել, որն առաջիկայում պետք է դառնա օրենսդրական նախաձեռնություն` ատելության խոսքի դեմ։ Սորոսականները մտածում են, որ եթե հիմա չեք սատարում, քվեարկելիս ընդհանրապես չեք սատարի. ինչո՞ւ է ֆրակցիան նման մոտեցում ցուցաբերում՝ հարցրինք «Իմ քայլը» ֆրակցիայի ղեկավար Լիլիթ Մակունցին։
«Ֆրակցիայում որեւէ բաժանում չկա, դժգոհություն չկա։ ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովում փաստաթուղթ է քննարկվել, որի մանրամասներին ես տեղյակ չեմ, որովհետեւ Հայաստանում չէի։ Որքան պատգամավորներ են ստորագրել, տեղյակ չեմ»: Ես տեղեկացնեմ` մեկ ամիս է անցել, սակայն ընդամենը 20 պատգամավոր է ստորագրել` 88-ից։ «Բոլոր դեպքերում, ֆրակցիայում սորոսականներին եւ ոչ սորոսականներին պաշտպանելու որեւէ հարց չկա, ես չգիտեմ, թե ովքեր ինչից են դժգոհ, մասնավորապես՝ կա դժգոհություն, թե ոչ՝ ես գոնե տեղյակ չեմ։ Ես գիտեմ, որ չկա նման դրսեւորում, եւ նորմալ է, որ ինչ-որ հայտարարության ֆրակցիայի ինչ-որ մասը միանա, ինչ-որ մասը` ոչ»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
ՀՔԾ-ն մերժել է Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քրեական գործի հարուցումը
ՀՔԾ-ն մերժել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանի՝ Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործ հարուցելո...
Արսեն Բաբայանի խափանման միջոցը փոփոխելու որոշում է կայացվել
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով ԱԺ աշխատակազմի ղեկավ...
Արսեն Բաբանյանը դուրս եկավ կալանավայրից. ՔԿՀ
ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը քիչ առաջ ազատ արձակվեց: Այս մասին Auroranews.am-ին տեղեկացրեց ՀՀ Ք...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ափալ-թափալ ոչ մի բան չենք անելու».Փաշինյանը` սահմանադրական փոփոխությունների մասին
Երեւանում այսօր լիքը թափուր աշխատատեղեր կան: Այս մասին այսօր` նոյեմբերի 17-ին Կոտայքի մարզի Եղվարդ համայնքում ասաց ՀՀ վա...