Ֆուտբոլի ազգային ընտրանին առաջին մարզումն է անցկացրել նորանշանակի մարզչի ղեկավարությամբ
Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին առաջին մարզումն է անցկացրել նորանշանակի մարզչի ղեկավարությամբ:
Այս մասին հայտնում է ֆեդերացիան: Նախապատրաստվելով ընտրական առաջիկա հանդիպումներին՝ Հայաստանի ազգային հավաքականն անցկացրեց առաջին մարզումը՝ նոր գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի գլխավորությամբ: Այն հիմնականում կրում էր վերականգնողական բնույթ։ Թեթև վարժություններից հետո ազգային ընտրանին անցկացրեց նաև երկկողմանի խաղ։
Մարզմանը մասնակցում էին հրավիրված ֆուտբոլիստներից 21-ը, այդ թվում՝՝ Ալեքսանդր Կարապետյանը և Արթուր Սարկիսովը։ Հայաստանի ազգային ընտրանուն դեռ չեն միացել Կամո Հովհաննիսյանը, Հովհաննես Համբարձումյանը և Տիգրան Բարսեղյանը։
Նմանատիպ հոդվածներ
Խաշմանյանի օգնականները ազգային հավաքականում հայտնի են
Հայտնի են Աբրահամ Խաշմանյանի օգնականները ազգային հավաքականում: Այս մասին գրում է ՀՖՖ-ն: ԵՎՐՈ 2020-ի որակավորման խմբային...
Լևոն Արոնյանը հաղթեց Շահրիյար Մամեդյարովին
Բուխարեստում անցկացվող շախմատի Grand Chess Tour-ի 6-րդ փուլի կայծակնային մրցաշարում այսօր մեկնարկեց երկրորդ շրջանը: Հայա...
«Երևան» թիմի մարզչական շտաբը հրաժարական է տվել
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 13-րդ տուրում «Երևանը» 2-7 հաշվով պարտվեց «Արարատ-Արմենիային», հայտնում է armspor...
Հայաստանի մինչև 19 տարեկան ֆուտբոլիստները պարտվեցին Թուրքիային. 4:1
Հայաստանի ֆուտբոլի մինչեւ 19 տարեկանների հավաքականը պարտվեց ՈՒԵՖԱ-ի Եվրո Մ-19 2020-ի որակավորման փուլի առաջին խաղում: Քի...