Գյումրիի Տիգրան Մեծ փողոցի բնակիչները թույլ չեն տալիս շարունակել մայթերի ասֆալտապատումը. Shantnews.am
Գյումրիի Տիգրան Մեծ փողոցի բնակիչները թույլ չեն տալիս ավարտին հասցնել մայթերի ասֆալտապատումը: Իսկ պատճառը 110 մետր քառակուսի տարածք զբաղեցնող չօգտագործվող տաղավարն է, որը տեղադրված է մայթի վրա: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը։
Բնակիչները պահանջում են տաղավարը հեռացնել և հետո նոր շարունակել ասֆալտապատումը, իսկ շինարարը շտապում է իր գործն ավարտին հասցնել: Այսօր բնակիչները դարձյալ շինարարին արգելել են շինտեխնիկան մոտեցնել տաղավարին հարող մայթին։ Բողոքող բնակիչների հետ հանդիպման է եկել Գյումրիի քաղաքապետը, նա նշել է, որ տաղավարի ապամոնտաժման հայցը քննվում է դատարանում, և մինչ վճռի կայացումն իրավունք չունեն այն տեղափոխել:
Քաղաքապետն առաջարկել է բնակիչներին թույլ տալ ասֆալտապատել մայթը, որպեսզի փողոցը շահագործման հանձնվի: Իսկ, եթե դատարանը վճռեց տաղավարը հեռացնել, այդ ժամանակ քաղաքապետարանը կստանձնի տաղավարի զբաղեցրած տարածքի ասֆալտապատումը: Բնակիչները, սակայն, չեն համաձայնել և շարունակում են տաղավարի ապամոնտաժումը պահանջել։
Տաղավարը պատկանում է Գյումրիի բնակիչ Արամ Մանուկյանին, որը, ըստ քաղաքապետարանի, զբաղեցրած տարածքի նկատմամբ սեփականության իրավունք չունի, իսկ տաղավարի շահագործման թույլտվության ժամկետը վաղուց լրացել է։
Նմանատիպ հոդվածներ
Առաջարկում եմ հարկերը միանգամից բարձրացնել մի 200%-ով. Սամսոն Գրիգորյանը վրդովված է
«Կասեցում» քաղաքացիական շարժման ղեկավար, գործարար Սամսոն Գրիգորյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Кто следующий, Госпо...
ՀՐԱՏԱՊ.ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Մանկապարտեզում հայտնաբերվել է «Զինվորի բաժին. վաճառքի ենթակա չէ» մակնշմամբ սնունդ
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակում է վերահսկողական աշխատանքները Արարատի մարզի դպրոցներում և մա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «էս շորերը կես ժամ առաջ տվին, չէ՞». վարչապետ
«էս շորորը կես ժամ առաջ տվին չէ՞, պարզ երևում է, որ նոր են, հենց նոր հագած»,- քիչ առաջ դիմելով Եղվարդ-Աշտարակ ճանապարհի...
ԱՀԱԶԱՆԳ. Հայաստանյան սուպերմարկետներում վաճառվում են թմրանյութանման անհասկանալի ծամոնները
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որով տեղեկացնում է շատ կարևոր միջադեպի մ...