Վիտալի Բալասանյանը ըմբոստող ուսանողներին սատարում է և կոչ անում համախմբվել ազգային իրական օրակարգերի շուրջ
2018 թվականից Հայաստանում իշխանությունների կողմից վարվող ոչ լիարժեք քաղաքականության հետևանքների մասին բազմիցս ենք ահազանգել: Այսօր Հայաստանում ընթացող ապազգային գործընթացները մշուշ են սփռել մեր հայրենիքի ապագայի վրա՝ խաթարելով ազգային արժեքների վրա հիմնված հասարակություն կառուցելու տեսլականը:
Դրա վառ ապացույցն է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարի հակահայ կեցվածքը՝ դպրոցական ծրագրից «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի դուրս բերումը, բուհական ծրագրում «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաների ոչ պարտադիր դարձնելու առաջարկը, նույն նախարարության կողմից հատկացվող ֆինանսավորման առաջնահերթությունները (օրինակ` Հայաստանի Հանրապետությունից արտագաղթած, օտար պետությունում ապաստան հայցած և սեռափոխ եղած անձի մասին ֆիլմի նկարահանման նպատակով 20 մլն դրամի հատկացումը): Նման գործելաոճի շարունակությունը վտանգի տակ է դնում հայկական կրթական համակարգը, ազգային մշակույթը և ընդհանրապես՝ հայ ազգի ապագան:
Ակնհայտ է, որ այս ապազգային քաղաքականության դեմ հայ ազգը պետք է ընդվզեր, և հատկապես երիտասարդությունը, որի վկան ենք մենք այսօր՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի դեմ բողոքող ուսանողները Կառավարության շենքի մոտ իրենց բողոքը ներկայացնելուց հետո շարժվեցին դեպի ԿԳՄՍ նախարարության շենքի մոտ՝ հայտարարելով անժամկետ նստացույց: Նրանք պահանջում են Արայիկ Հարությունյանի հրաժարականը։
«Հանուն Արցախի» համազգային շարժումը և անձամբ ես ողջունում ենք այս երիտասարդական ազգային շարժումը և կոչ անում երիտասարդներին համախմբվել ազգային իրական օրակարգերի շուրջ և դիմագրավել ցանկացած հակահայ և ապազգային գործընթացներին:
«Հանուն Արցախի» համազգային շարժում գրասենյակ
Նմանատիպ հոդվածներ
«Բրաբուս քշողները» ֆինանսական աջակցություն չպետք է․ վարչապետ
Մարդուն կարելի է հաց տալ մեկ օր, երկու օր , մի շաբաթ, մի տարի, հինգ տարի, տասը տարի, բայց հետոն ի՞նչ է լինելու: Այս մասի...
Շեֆին պաշտպանելիս կոկային բառն է ճիշտ օգտագործել․ Ալեն Սիմոնյանը՝ հանրապետականներին
ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նախկինում ասել եմ, հիմա նորից եմ ասում` Աշոտյանին մեկ...
«Ցանկանում էր Տուն գնալ»․ մահացել է Հակոբ Արշակյանի հայրը
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ուզում եմ ձեզ մի փոք...
Հայաստանը նոր Су-30СМ կործանիչներ ձեռք կբերի․ Դավիթ Տոնոյան
Հայաստանը Ռուսաստանի հետ պայմանագրով նախատեսված 4 Су-30СМ կործանիչ ձեռք կբերի 2020 թվականի հունվար-փետրվար ամիսներին։ Այ...