Բաքվում վրդովված են Մոսկվա Մասիս Մայիլյանի այցից
Ադրբեջանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Միխայիլ Բաչարնիկովին կանչել են Ադրբեջանի ԱԳՆ, որտեղ նրան ընդունել է փոխնախարար Խալաֆ Խալաֆովը։
Այս մասին հայտնել են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում կատարելով ԱՀ ԱԳՆ մամուլի ծառայությանը։
Տեղեկատվության համաձայն, ՌԴ դեսպանին Ադրբեջանի կողմից հանձնվել է բողոքի նոտա՝ կապված Ռուսաստան Լեռնային Ղարաբաղի արտգործնախարար Մասիս Մայիլյանի գլխավորած պատվիրակության այցի հետ։
Դեսպան Բոչարնիկովը նշել է, որ հակամարտության վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշումը լավ հայտնի է եւ անփոփոխ, իսկ ՌԴ տարածք ցանկացած չճանաչված սուբյեկտների «ներկայացուցիչների» այցը չի արտացոլում երկրի պաշտոնական դիրքորոշումը։ Նա նաեւ հայտնել է, որ ՌԴ ԱԳՆ-ին կզեկուցի ադրբեջանական կողմի բողոքի մասին։
Նմանատիպ հոդվածներ
«Բրաբուս քշողները» ֆինանսական աջակցություն չպետք է․ վարչապետ
Մարդուն կարելի է հաց տալ մեկ օր, երկու օր , մի շաբաթ, մի տարի, հինգ տարի, տասը տարի, բայց հետոն ի՞նչ է լինելու: Այս մասի...
Շեֆին պաշտպանելիս կոկային բառն է ճիշտ օգտագործել․ Ալեն Սիմոնյանը՝ հանրապետականներին
ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նախկինում ասել եմ, հիմա նորից եմ ասում` Աշոտյանին մեկ...
«Ցանկանում էր Տուն գնալ»․ մահացել է Հակոբ Արշակյանի հայրը
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ուզում եմ ձեզ մի փոք...
Հայաստանը նոր Су-30СМ կործանիչներ ձեռք կբերի․ Դավիթ Տոնոյան
Հայաստանը Ռուսաստանի հետ պայմանագրով նախատեսված 4 Су-30СМ կործանիչ ձեռք կբերի 2020 թվականի հունվար-փետրվար ամիսներին։ Այ...