Սահմանամերձ բնակավայրերում նոր ապաստարաններ են կառուցվելու. Ցոլակյան
Հայաստանի իշխանությունը կշարունակի սահմանամերձ բնակավայրերում նոր քաղաքացիական ապաստարանների կառուցման աշխատանքները։ Այս մասին այսօր խորհրդարանում 2020 թվականի պետբյուջեի քննարկման ժամանակ ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը։
Տավուշի մարզի սահմանամերձ Բերդ քաղաքում օրերս ավարտվել է հերթական ապաստարանի կառուցումը։
Այդ ապաստարանները հիմնականում կառուցվում են Տավուշում, որտեղ սահմանն առավել երկար է։ Սակայն մոտակա ապագայում նախատեսվում է ապաստարաններ կառուցել նաև այլ մարզերում, այդ թվում` Վայոց Ձորում` Նախիջևանի հետ սահմանին։
Բացի այդ, ԱԻՆ–ը հետևելու է նաև դեռ խորհրդային տարիներին կառուցված ռմբապաստարաններին։ Նախարարության աշխատակիցներն արդեն զննել են նման բոլոր կառույցներն ինչպես Երևանում, այնպես էլ այլ քաղաքներում։ Դրանցից շատերը սեփականաշնորհված են, մյուսները 20 տարի լքված են եղել։
«Այժմ պետք է հասկանալ` դրանցից քանիսն է հնարավոր շահագործել»,–ասաց նախարարը։
Նշենք, որ եթե պետբյուջեն հաստատվի, ՀՀ ԱԻՆ–ի 2020 թվականի ծախսերը կկազմեն 12,8 միլիարդ դրամ կամ մոտ 27 միլիոն դոլար։
Նմանատիպ հոդվածներ
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Վրաստանում տուգանում են Հայաստանի տաքսու վարորդներին. տուգանքը կազմում է 30.000 ՀՀ դրամ
auroranews.am-ի լրատվական բաժին զանագահարել է Վրաստանից ժամեր առաջ վերադարձած վարորդը, ով ներկայացրեց իրավիճակն որում հա...
Ձյուն է տեղում Հայաստանի մի շարք մարզերում
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 2-ին՝ ժամը 10:26-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհ...
Սպասվում է սառնամանիք և ճանապարհների սառցակալում. Գագիկ Սուրենյան
Հայաստանում նոյեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը տեղի ունեցած ձյան ու ձնախառն անձրևի մասին SHANTNEWS.am-ի եթերում զրուցել է ԱԻ...
Արա Բաբլոյանը չի բացառում, որ ՄԻԱՎ-ով վարակված երեխան իրենց կենտրոնում վարակված լինի
Արաբկիր բժշկական կենտրոնի տնօրեն Արա Բաբլոյանը չի բացառում, որ ՄԻԱՎ-ով վարակված երեխան իրենց կենտրոնում վարակված լինի:&n...