ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Վրաստանում տուգանում են Հայաստանի տաքսու վարորդներին. տուգանքը կազմում է 30.000 ՀՀ դրամ
auroranews.am-ի լրատվական բաժին զանագահարել է Վրաստանից ժամեր առաջ վերադարձած վարորդը, ով ներկայացրեց իրավիճակն որում հայտնվել էր: Նա տուգանվել է 32.000 դրամով, քանի որ Վրասանում վարել է ոչ սպիտակ, եւ տաքսու նշանով ավտոմեքենա, որն ըստ հարևան պետության օրենքների արգելված է, անգամ արտերկրի վարորդների համար և ենթակա է տուգանքի: Վրաստանի ՃՈ-ի աշխատակիցն ասել է, որ դա իրենց երկրի օրենքն է և պետք է ենթարկվել:
Ի դեպ օրենքը գործում է Վրաստանում և ուժի մեջ է մտել դեռ հոկտեմբերի 1-ից, ըստ Թբիլիսիի քաղաքապետարանի որոշման:
Բոլոր մասնավոր տաքսիները, որոնք երթևեկում են քաղաքում, պետք է սպիտակ գույնի լինեն։ Հակառակ դեպքում նրանք ենթարկվում են տուգանքի, որը կազմում է մեր փողով մոտ 30.000 դրամ:
Սակայն մինչ այս չէր նշվում, որ նոր կանոնները վերաբերում են նաև արտերկրից իրենց երկիր ժամանող տաքսի ավտոմեքենաներին:
Սակայն պարզվում է եթե մեքենայի վրայի նշաններց երևում է, որ այն տաքսի ծառայություն է մատուցում ենթարկվում է տուգանքի։
Ի դեպ, վարորդն ով մեզ, և այս դեպքում Ձեզ տեղեկացրեց այս նորության մասին նշեց, որ մեքենան մի քանի րոպե կայանելու համար էլ տուգանվել է 8000 դրամով, քանի որ պետք էր ըստ օրենքի վճարեր կայանման համար:
Հիշեցրեց, որ Հայաստանում կարմիր գծերի նույն սկզբունքն է այնտեղ գործող, ավտոմեքենան կայանելուց հետո պետք է վճարում իրականացնել, այլապես կտուգանվեք:
Հարգելի վարորդներ, եթե տաքսի ավտոմեքենայով եք գնալու, ուղևոր եք տանելու, ապա ձեր մեքենայի վրայից պետք է հանել տաքսու նշանը, նկարի տեսքով փակցված նշանները, որոնք կմատնեն տաքսի լինելը, նույնպես հանեք, որպեսի խուսափեք տուգանքներից: