Արա Բաբլոյանը չի բացառում, որ ՄԻԱՎ-ով վարակված երեխան իրենց կենտրոնում վարակված լինի
Արաբկիր բժշկական կենտրոնի տնօրեն Արա Բաբլոյանը չի բացառում, որ ՄԻԱՎ-ով վարակված երեխան իրենց կենտրոնում վարակված լինի:
«Մեր կենտրոնում հայտնաբերվել է, մնացածը հետազոտում են՝ որտեղից է երեխան վարակը վերցրել: Երեխան բազմիցս հետազոտվել է ու վարակը չի հայտնաբերվել, որովհետեւ չեն կարողացել հայտնաբերել: Մենք հետազոտել ենք ամենաարդիական մեթոդներով ու հայտնաբերել ենք: Ինքը մեզ մոտ եկել է որպես իմունային անբավարարությամբ հիվանդ, ծանր վիճակում»,- Aravot.am-ին ասել է Արա Բաբլոյանը:
Մեր հարցին, թե բացառո՞ւմ եք, որ ձեր կենտրոնում վարակված լինի, պարոն Բաբլոյանը պատասխանեց. «Ոչ մի բան չեմ կարող բացառել, որովհետեւ պետք է հետազոտեն ու հասկանան՝ որտեղից է, ո՞նց կարող եմ ես միայնակ որոշում ընդունել»:
Հիշեցնենք, որ ըստ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ 2019թ. հոկտեմբերի 16-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում ստացվել է քաղաքացու՝ ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված դիմումն այն մասին, որ 2019թ. օգոստոսի կեսերից մինչև հոկտեմբերի 11-ն ընկած ժամանակահատվածում անչափահաս թոռնուհին ստացիոնար բուժման մեջ է գտնվել «Արաբկիր» բժշկական կենտրոնում, որտեղ վերջինիս մոտ հայտնաբերվել է ՁԻԱՀ, որով երեխան մինչ այդ վարակված չի եղել:
Նմանատիպ հոդվածներ
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Վրաստանում տուգանում են Հայաստանի տաքսու վարորդներին. տուգանքը կազմում է 30.000 ՀՀ դրամ
auroranews.am-ի լրատվական բաժին զանագահարել է Վրաստանից ժամեր առաջ վերադարձած վարորդը, ով ներկայացրեց իրավիճակն որում հա...
Ձյուն է տեղում Հայաստանի մի շարք մարզերում
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 2-ին՝ ժամը 10:26-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհ...
Ուշադրություն. Լարսը փակ է
Վրաստանում ՀՀ դեսպանությունից տեղեկացնում են, որ ձյան տեղումների պատճառով բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ...
Երևանի կենդանաբանական այգում շները կերել են երեք կենգուրուի
Այսօր Երեւանի կենդանաբանական այգում շները կերել են երեք կենգուրուների: Տեղեկությունը «Հայկական ժամանակի» հետ զրույց...