Ինքնաթիռը ՀՀ սեփականությունն է, այլ ոչ` կոնկրետ անձի․ պատգամավոր
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանը սոցկայքի իր էջում գրել է. «2007-ին ՀՀ նախագահին սպասարկող ՏՈւ-134 (1977-ի արտադրության) ինքնաթիռը փոխարինվեց Էյրբաս 319-ով (1998-ի արտադրության):
Այդ ժամանակ ֆեյսբուքում գրանցված չէի, բայց ունեի ընդդիմադիր դիրքորոշում և երբ ընկերներիս հետ քննարկում էինք այդ որոշումը, կարծիքները միանշանակ էին, որ այդ ինքնաթիռը ներկայացնում է նաև Հայաստանը և անվտանգության տեսանկյունից ավելի ապահով է՝ անկախ նրանից, թե ինչ վերաբերմունք ունեինք երկրի առաջին դեմքերի վերաբերյալ:
Հիմա կառավարությունը որոշել է փոխարինել A319-ը նոր, ավելի ապահով, երկարաթռիչք ինքնաթիռով, որով թռնում են ոչ միայն վարչապետը, նախագահը և պատվիրակության անդամները, այլ նաև այն լրագրողները, որոնք լուսաբանում են տվյալ այցը:
Հ. Գ. Տվյալ ինքնաթիռը ՀՀ սեփականությունն է, այլ ոչ` կոնկրետ անձի»:
Նմանատիպ հոդվածներ
Գնդակոծվել են Տավուշի սահմանամերձ գյուղերը․ ՊՆ
Հոկտեմբերի լույս 30-ի գիշերը ադրբեջանական զինուժը Ղազախի շրջանի հենակետերից խոշոր տրամաչափի գնդացիրներից գնդակոծել...
Ուսուցիչների աշխատավարձը նորից բարձրանալու է․ նախարար
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկություն է հրապարակել այն մասին, որ ուսո...
Կենդանաբանական այգու տնօրենին առաջարկել եմ պաշտոնն ազատելու դիմում գրել. փոխքաղաքապետ
Փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հաշվի առնելով վերջին շրջանում Երեւանի կենդանաբանական այգու կ...
Կենդանաբանական այգու տնօրենը հրաժարական տվեց
Երևանի կենդանաբանական այգու տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել, որում ասվում է. Հարգելի՛ գործընկերներ, ընկերն...