ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՀՔԾ-ն քաղաքական վերահսկողությունից դուրս է աշխատում. ՀՔԾ պետ
ՀՔԾ-ն ունի իրավասություն ունի հարցաքննելու ցանկացած անձի, այդ թվում` Հրայր Թովմասյանին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը:
Դիտարկմանը, թե եթե նա ունի անձեռնմխելիություն` որպես ՍԴ նախագահ, դուք չպե՞տք է ստանաք ՍԴ թույլտվությունը, Սասուն Խաչատրյանը բացասական պատասխան տվեց:
Մեկ այլ դիտարկմանն էլ, թե Հրայր Թովմասյանի, ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի, ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի շուրջ տեղի ունեցող գործընթացներ են, ՀՔԾ պետը պատասխանեց.
«ՀՔԾ-ն քաղաքական վերահսկողությունից դուրս է աշխատում, ղեկավարվում է միայն օրենքով»,- ասաց:
Հարցին, թե ինչո՞ւ եք Արսեն Բաբայանին զրկել հաղորդակցությունից և ինչո՞ւ է որոշվել խափանման միջոց ընտրելու համար դատարանին միջնորդել կալանավորումը, Սասուն խաչատրյանն ասաց.
«Յուրաքանչյուր կոնկրետ դեպքում քննիչն է գնահատում, թե որ խափանման միջոցն է ի զորու ապահովել մեղադրյալի պատշաճ վարքագիծը, տվյալ դեպքում գործը քննող քննիչը եկել է այն եզրահանգման, որ Արսեն Բաբայանի պատշաճ վարքագիծը կարող է ապահովվել միայն կալանավորման պայմաններում և նաև հենց այդ նկատառումներով արգելանք է դրվել նրա տեսակցությունների վրա»:
ՀՔԾ պետի պնդմամբ՝ Հրայր Թովմասյանը հրաժարական տալ-չտալը կապ չունի Արսեն Բաբայանի դեմ հարուցված քրեական գործի հետ:
Տեսանյութ` Shantnews.am-ի:
Նմանատիպ հոդվածներ
Գնդակոծվել են Տավուշի սահմանամերձ գյուղերը․ ՊՆ
Հոկտեմբերի լույս 30-ի գիշերը ադրբեջանական զինուժը Ղազախի շրջանի հենակետերից խոշոր տրամաչափի գնդացիրներից գնդակոծել...
Ուսուցիչների աշխատավարձը նորից բարձրանալու է․ նախարար
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկություն է հրապարակել այն մասին, որ ուսո...
ՊԵԿ նախկին աշխատակիցը մեծ սիրով ընդունել է աշխատանքի վերադառնալու առաջարկը
ՊԵԿ նախկին աշխատակից Հայկ Մարտիրոսյանը մեծ սիրով ընդունել է առաջարկը եւ կվերադառնա համակարգ աշխատանքի: Այս մասին «Հայկակ...
Նիկոլ Փաշինյանը Twitter-ում ողջունել է ԱՄՆ Կոնգրեսի պատմական քվեարկությունը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Twitter-ի իր էջում ողջունել է ԱՄՆ Կոնգրեսի պատմական քվեարկությունը։ «Ողջունում եմ Միացյ...