Նիկոլ Փաշինյանը Twitter-ում ողջունել է ԱՄՆ Կոնգրեսի պատմական քվեարկությունը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Twitter-ի իր էջում ողջունել է ԱՄՆ Կոնգրեսի պատմական քվեարկությունը։
«Ողջունում եմ Միացյալ Նահանգների Կոնգրեսի պատմական քվեարկությունը, որով ճանաչվում է Հայոց ցեղասպանությունը: Թիվ 296 բանաձևը հաստատուն քայլ է հանուն ճշմարտության և պատմական արդարության, որը նաև սփոփանք է Հայոց ցեղասպանությունը վերապրածների միլիոնավոր ժառանգների համար», – գրել է Փաշինյանը։
Վարչապետը հավելել է նաև․ «405 կողմ, 11 դեմ, 3 ձեռնպահ քվեարկությամբ ԱՄՆ ներկայացուցիչների պալատը ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը:
Սա կարեւոր քայլ է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ ցեղասպանությունների գլոբալ կանխարգելման գործում:
Ոգեկոչենք Մեծ եղեռնի մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը»:
Նմանատիպ հոդվածներ
Գնդակոծվել են Տավուշի սահմանամերձ գյուղերը․ ՊՆ
Հոկտեմբերի լույս 30-ի գիշերը ադրբեջանական զինուժը Ղազախի շրջանի հենակետերից խոշոր տրամաչափի գնդացիրներից գնդակոծել...
ՊԵԿ նախկին աշխատակիցը մեծ սիրով ընդունել է աշխատանքի վերադառնալու առաջարկը
ՊԵԿ նախկին աշխատակից Հայկ Մարտիրոսյանը մեծ սիրով ընդունել է առաջարկը եւ կվերադառնա համակարգ աշխատանքի: Այս մասին «Հայկակ...
Արման Բաբաջանյանի հայտնած տեղեկությունների վերաբերյալ հրապարակումներն ուղարկվել են ԱԱԾ. դատախազություն
Նաիրի Հունանյանի հետ հանդիպման վերաբերյալ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի հայտնած տեղեկությունների վերաբերյալ հրապարակու...
ՀՐԱՏԱՊ. Արա Բաբլոյանին մեղադրանք առաջադրվեց
Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանին այսօր՝ հոկտոմբերի 28-ին, մեղադրանք առաջադրվեց։Նրա խափանման միջոց է ընտրվել...