Քաղաքականություն

2020թ-ի պետական բյուջեում ավելացել են Նախագահի և Ազգային ժողովի ծրագրային ֆինանսավորումները

2020թ-ի պետական բյուջեում ավելացել են Նախագահի և Ազգային ժողովի ծրագրային ֆինանսավորումները
Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում տեղի են ունենում «ՀՀ 2020 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումները։ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց…

Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում տեղի են ունենում «ՀՀ 2020 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումները։ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց գերատեսչությունների ծրագրային ֆինանսավորումները: 

«Նախագահի աշխատակազմի համար 2020 թվականի բյուջեով նախատեսված ֆինանսական մեծությունը կազմում է մեկ միլիարդ 576 միլիոն դրամ, որը 430 միլիոն դրամով ավելի է 2019 թվականի ծրագրի համեմատ: ԱԺ աշխատակազմի համար առաջարկվող նախագծում վեց միլիարդ 96 միլիոն դրամ է նախատեսված, որն այս տարվա ծրագրային ցուցանիշի համեմատ 842 միլիոն դրամով ավելի է»,-ասաց նա: 

Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ Սահմանադրական դատարանի աշխատակազմի համար նախատեսված միջոցները՝ 721 միլիոն դրամը գրեթե նույն մակարդակին է, ինչ նախորդ տարի, նվազել է շուրջ 4 միլիոն դրամով: «Բարձրագույն դատական խորհրդի համար 12,6 միլիարդ դրամ է նախատեսվել, որը 193 միլիոն դրամով գերազանցում է 2019 թվականի ցուցանիշը: Դատախազության բյուջեով 5,4 միլիարդ դրամ է նախատեսված, որը  86 միլիոն դրամով ավելի է 2019 թվական ծրագրային ցուցանիշից, իսկ Հատուկ քննչական ծառայության բյուջեն 735 միլիոն դրամ է, և 4,7 միլիոն դրամ պակաս է այս տարվա ցուցանիշից»,-ներկայացրեց նախարարը: 

Անդրադառնալով իրավապահ մարմինների աշխատավարձերի աճին՝ Ատոմ Ջանջուղազյանն ասաց, որ աշխատավարձի վերաբերյալ քննարկումը պետք է իրականացվի բոլոր ոլորտների համար: Նա նշեց, որ դատաիրավական բարեփոխումների ռազմավարություն է քննարկվում և դրա մեջ նաև դիտարկվում են բոլոր գործոնները, որոնք հանգեցնելու են արդյունավետության բարձրացմանը և այդ համատեքստում աշխատավարձերի բարձրացմանը ևս: « Աշխատանքի վարձատրության չափերը ներկայացված են բյուջեի նախագծում եղած կարգավորումներին համահունչ հաշվարկների հիման վրա են »,-ասաց նա:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250