Սանասարյանի պաշտպանը միջնորդեց գործը կասեցնել և դիմել ՍԴ
Հոկտեմբերի 28-ին տեղի ունեցավ լիազորությունները դադարած ՊՎԾ տնօրեն Դավիթ Սանասարյանի և մյուսների գործով դատական առաջին նիստը:
Հիշեցնենք, որ Դավիթ Սանասարյանից բացի՝ ամբաստանյալի կարգավիճակում են Պետական վերահսկողական ծառայության գնումների վերահսկողության վարչության պետ Սամվել Ադյանը, ՊՎԾ բժշկական սարքավորումների մասնագետ Գևորգ Խաչատրյանը և «Զորաշեն» ՍՊԸ փաստացի ղեկավար Տարոն Ավետիսյանը: Դատական գործը քննում է դատավոր Դավիթ Բալայանը:
Նիստում դատավոր Դավիթ Բալայանը ներկայացրեց այն հանգամանքները, որոնք հիմք կարող են լինել ինքնաբացարկի համար: Ինչպես նշեց Դ.Բալայանը, պաշտպան Հրանտ Անանյանի հետ առնչվել է այնքանով, որ դատարանի դռները շրջափակելու օրերին Հ. Անանյանը որպես մասնավոր անձ հանձն է առել իր պաշտպանությունը, որովհետև ինքը չի լիազորել ստանձնել իր պաշտպանությունը, թեպետ նրա վստահորդը չի եղել: Այդ առիթով քրեական գործ չի հարուցվել, և Հ. Անանյանը դա վիճարկում է դատարանում:
Նման հիմք առաջացել է նաև մեկ այլ գործով. իր վարույթում կա մի գործ, որտեղ ևս Հ. Անանյանի հետ կապված գլխավոր դատախազն ինքնաբացարկի միջնորդություն չի ներկայացրել, և այդ գործի քննությունն առայսօր շարունակվում է:
Մեկ այլ հիմք. գործով վկա է անցնում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Խնդիրն այն է, որ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության նախկին տնօրենն իր զարմիկն է եղել: Սակայն, դա ըստ դատավորի՝ խոչընդոտող հանգամանք և կողմնակալության հիմք չի կարող լինել, Ա.Թորոսյանը գործով «այլ մասնակցի» կարգավիճակ ունի:
Նիստում Դավիթ Սանասարյանի պաշտպան Ա. Սարդարյանը միջնորդություն ներկայացրեց՝ իր պաշտպանյալի գործը մյուս 3 ամբաստանյալների գործից անջատելու վերաբերյալ: Այն մերժվեց, Տ.Ավետիսյանի պաշտպանն էլ նշեց, որ իր վստահորդը խնդրել է գործը քննել արագացված կարգով, քանի որ այն սահմանում է ավելի բարենպաստ պայմաններ՝ պատժի առումով:
Սանասարյանի պաշտպան Ի.Պետրոսյանը նկատեց, որ իր վստահորդի գործի նախաքննությունը չէր կարող իրականացվել ԱԱԾ քննչական դեպարտամենտի կողմից՝ այն պատճառով, որ կարգավիճակը և կարգավորման կարգը հակասում են ՀՀ Սահմանադրությանը, ուստի՝ քրեադատավարական բոլոր խախտումներով է արվել և պետք է կասեցվի, դատարանն էլ պետք է դիմի Սահմանադրական դատարան:
Դատավոր Դ.Բալայանը խնդրեց միջնորդությունը ներկայացնել գրավոր:
Դատական նիստի օր ու ժամ նշանակվեց նոյեմբերի 27-ի, ժամը 13.30-ը:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Արա Բաբլոյանին մեղադրանք առաջադրվեց
Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանին այսօր՝ հոկտոմբերի 28-ին, մեղադրանք առաջադրվեց։Նրա խափանման միջոց է ընտրվել...
Ռուսաստանի նախագահը խոստացել է և պահել խոստումը. Փաշինյան
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խոստացել է և պահել խոստումը։ Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Կոմերսանտին» տվա...
ՊԵԿ նախկին աշխատակիցը մեծ սիրով ընդունել է աշխատանքի վերադառնալու առաջարկը
ՊԵԿ նախկին աշխատակից Հայկ Մարտիրոսյանը մեծ սիրով ընդունել է առաջարկը եւ կվերադառնա համակարգ աշխատանքի: Այս մասին «Հայկակ...
Արա Բաբլոյանն այս պահին ՀՔԾ-ում է. որոշվում է նրան մեղադրանք առաջադրելու հարցը
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանն այս պահին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում է:&n...