Արցախի հարցում ստեղծված պայթյունավտանգ շիլաշփոթի մեղավորը Նիկոլն է. Աշոտյան
Արտաքին գործերի նախարարի մեկնաբանությունները BBC-ին տված սկանդալային հարցազրույցի հետքերով, զավեշտալի են։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Նախարարը քաղաքական եւ հասարակական շրջանակների բուռն արձագանքը իր, մեղմ ասած՝ թույլ եւ անպատրաստ մեկնաբանություններին, վերագրում է Հայաստանում բազմակարծության եւ ժողովրդավարության գոյությանը։
Նախարարը չարամտորեն մոռանում է, որ մինչեւ իշխանափոխություն նման բազմակարծություն եւ ազատություններ « Սերժի Հայաստանում» վաղուց գոյություն ոնեին։ Իսկ ընդդիմախոսներն այն ժամանակ չէին պիտակավորվում, ձվահարվում եւ հռչակվում «ազգի դավաճան»։
Ուստի, պարոն, իմ ազատ խոսելու իրավունքը եւ մասնագիտական պատրաստվածությունը ձեր ոտքին մի գրեք։ Դուք դրա հետ նույնքան կապ ունեք, որքան ես՝ Նիկոլի եւ իր թիմի բյուջեի հաշվին միլիոնավոր դոլարների հասնող կայֆերի հետ։
Մնացած , բովանդակային կռուտիտները «Лёлик и Болик» մուլտֆիլմի մակարդակի են։ Բայց քանզի ասվում են ԱԳ նախարարի շուրթերով, ապա մոտ օրերս կրկին առանձին կանդրադառնամ Արցախի հարցում այս իշխանությունների կողմից որդեգրված «կարգավիճակ եւ անվտանգություն» թեզերի վտանգավորությանը։
Արցախի հարցում ստեղծված պայթյունավտանգ շիլաշփոթի մեղավորը Նիկոլն է։ Բայց արդեն ասել եմ նաեւ, որ «շալվար իջեցնողները» պակաս հրեշ չեն։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Արա Բաբլոյանին մեղադրանք առաջադրվեց
Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանին այսօր՝ հոկտոմբերի 28-ին, մեղադրանք առաջադրվեց։Նրա խափանման միջոց է ընտրվել...
Ռուսաստանի նախագահը խոստացել է և պահել խոստումը. Փաշինյան
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խոստացել է և պահել խոստումը։ Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Կոմերսանտին» տվա...
ՊԵԿ նախկին աշխատակիցը մեծ սիրով ընդունել է աշխատանքի վերադառնալու առաջարկը
ՊԵԿ նախկին աշխատակից Հայկ Մարտիրոսյանը մեծ սիրով ընդունել է առաջարկը եւ կվերադառնա համակարգ աշխատանքի: Այս մասին «Հայկակ...
Արա Բաբլոյանն այս պահին ՀՔԾ-ում է. որոշվում է նրան մեղադրանք առաջադրելու հարցը
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանն այս պահին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում է:&n...