Արտակարգ դեպք. դատավորն ատրճանակը ձեռքին սպառնացել է, որ «սաղին կսպանի»
Երեկ՝ հոկտեմբերի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:
Ժամը 16։10-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ժամը 14։38-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 խումբը դեպքի վայր գնալիս լուսային փարոսիկները միացրած՝ «Առինջ մոլ»-ի մոտ ճանապարհ է խնդրել Mazda մակնիշի 12 NN 021 համարանիշի ավտոմեքենայի վարորդից, սակայն վարորդը դուրս է եկել ավտոմեքենայից, հարձակվել իրենց մասնագիտական աշխատանքը կատարող փրկարարների վրա և ձեռքին եղած զենքի նմանվող առարկան ուղղել նրանց վրա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ահազանգը փոխանցվել է ոստիկանության Կոտայքի բաժին, ովքեր պարզել են, որ «Առինջ մոլ» մտնող՝ Բալահովիտ գյուղ հրդեհի ահազանգով մեկնած հրշեջ խմբին ազդանշան տալու համար կանգնեցրել է Mazda մակնիշի ավտոմեքենան, և վարորդն ատրճանակով սպառնացել է, որ «սաղին կսպանի»։
Կոտայքի բաժնի ոստիկանները պարզել են, որ նշված ավտոմեքենան պատկանում է Երևանի բնակչուհի Ն. Ք-ին, և մինչ ոստիկանները կհայտնաբերեին ավտոմեքենան, ժամեր անց ոստիկանության Կոտայքի բաժին է ներկայանում Երևան քաղաքի բնակիչ՝ 35-ամյա Արթուր Ավագյանը և հայտնում, որ Mazda մակնիշի ավտոմեքենան վարել է ինքը և այդ միջադեպի ժամանակ իր մոտ եղել է «Բրունի 84» տիպի ատրճանակ, սակայն ինքը որևէ մեկի վրա այն չի ուղղել և ոչ մեկի չի սպառնացել։
Փաստի առթիվ ոստիկանության Կոտայքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ա. Ավագյանն աշխատում է ՀՀ վարչական դատարանում՝ որպես դատավոր
Նմանատիպ հոդվածներ
Բացահայտվել են պաշտոնատար անձի կողմից դիրքը չարաշահելու և կաշառք տալու դեպքեր. ԱԱԾ
Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով հանցավորության դեմ ուղղված և կոռուպցիայի հակազդմանն...
ՀՐԱՏԱՊ. Փրկարար է մահացել` Վանաձորի հարակից սարերում բռնկված հրդեհի հետևանքով
Լոռու մարզի Վանաձոր քաղաքի հարակից սարերում բռնկված հրդեհաշիջման ժամանակ ողբերգական դեպք է տեղի ունեցել: Հրդեհաշիջմ...
Խոշոր վթար Վրաստանում․ տուժել է ՀՀ 3 քաղաքացի․ ահազանգ
Խոշոր վթար է տեղի ունեցել Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին։ Aurora News զանգահարած քաղաքացին նշեց, որ վթարից տուժել է Հա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քիչ առաջ խոշոր վթար է տեղի ունեցել Հյուսիս-հարավ մայրուղու վրա
Քիչ առաջ Aurora News-ը ահազանգ է ստացել, որ խոշոր և ոբերգական վթար է տեղի է ունեցել Հյուսիս-հարավ մայրուղու վրա, Ե...