Խոշոր վթար Վրաստանում․ տուժել է ՀՀ 3 քաղաքացի․ ահազանգ
Խոշոր վթար է տեղի ունեցել Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին։ Aurora News զանգահարած քաղաքացին նշեց, որ վթարից տուժել է Հայաստանի 3 քաղաքացի։ Նրանցից երկուսը՝ Մեդիսոն, մեկը՝ Թբիլիսիի կենտրոնական հիվանդանոցում են։ Այս պահին տուժածների վիճակի մասին տեղեկություններ չկան։ Մեզ դիմած քաղաքացին նշեց, որ տեղի ունեցածի մասին փորձել է հայտնել Առողջապահության նախարարությանը։ «Զանգահարեցինք նախարարություն, պատմեցինք տեղի ուեցածի մասին՝ ոչ մի արձագանք»,- նշեց նա։
Aurora News-ը տեղեկություն ստանալու համար կապ հաստատեց Առողջապահության նախարարություն Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակիցների հետ։ Մեզ ասացին, որ առայժմ նման տեղեկություն չեն ստացել։ Նշենք, որ կապ ենք հաստատել նաև Վրաստանում Հայաստանի դեպանության հետ, այս պահին սպասում ենք նրանց պատասխանին։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Փրկարար է մահացել` Վանաձորի հարակից սարերում բռնկված հրդեհի հետևանքով
Լոռու մարզի Վանաձոր քաղաքի հարակից սարերում բռնկված հրդեհաշիջման ժամանակ ողբերգական դեպք է տեղի ունեցել: Հրդեհաշիջմ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քիչ առաջ խոշոր վթար է տեղի ունեցել Հյուսիս-հարավ մայրուղու վրա
Քիչ առաջ Aurora News-ը ահազանգ է ստացել, որ խոշոր և ոբերգական վթար է տեղի է ունեցել Հյուսիս-հարավ մայրուղու վրա, Ե...
Արտակարգ դեպք. դատավորն ատրճանակը ձեռքին սպառնացել է, որ «սաղին կսպանի»
Երեկ՝ հոկտեմբերի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը: Ժամը 16...
ՊԵԿ փոխնախագահի եղբայրը 64-ամյա կնոջ սպանության կասկածյալն է․ SHAMSHYAN.com
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ հոկտեմբերի 23-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության...