Պատահարներ Կարևոր

ՀՐԱՏԱՊ. Փրկարար է մահացել` Վանաձորի հարակից սարերում բռնկված հրդեհի հետևանքով

ՀՐԱՏԱՊ. Փրկարար է մահացել` Վանաձորի հարակից սարերում բռնկված հրդեհի հետևանքով
Լոռու մարզի Վանաձոր քաղաքի հարակից սարերում բռնկված հրդեհաշիջման ժամանակ ողբերգական դեպք է տեղի ունեցել: Հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ, դեռեւս չպարզված հանգամանքներում, հրշեջներից մեկը…

Լոռու մարզի Վանաձոր քաղաքի հարակից սարերում բռնկված հրդեհաշիջման ժամանակ ողբերգական դեպք է տեղի ունեցել:

 

Հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ, դեռեւս չպարզված հանգամանքներում, հրշեջներից մեկը այրվածքներ է ստացել ու մահացել, այրվաքծներ ստացած մյուս հրշեջը տեղափոխվել է Վանաձորի բժշկական կենտրոն:

 

Armtimes.com-ի թղթակցի հետ զրույցում բուժհաստատությունից հայտնել են, որ իրենց մոտ տեղափոխված հրշեջ-փրկարարը ստացել է մարմնի գրեթե 50 տոկոսի այրվածքներ՝ գլխի և ստորին վերջույթների շրջանում:

 

Այս պահին Վանաձորի ԲԿ է ժամանել սանավիացիայի ուղղաթիռը, որը տուժածին տեղափոխում է Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոն:

 

 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250