Բացահայտվել են պաշտոնատար անձի կողմից դիրքը չարաշահելու և կաշառք տալու դեպքեր. ԱԱԾ
Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով հանցավորության դեմ ուղղված և կոռուպցիայի հակազդմանն օրենքով իրեն վերապահված գործառույթների անշեղ իրականացմանը, ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է իրավունք վերապահող պաշտոնական փաստաթղթեր կեղծելու և իրացնելու, պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորությունները ծառայության շահերին հակառակ շահադիտական նպատակով օգտագործելու, պաշտոնեական կեղծիք կատարելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և պաշտոնատար անձին առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու առերևույթ դեպքեր:
Համաձայն ստացված փաստական տվյալների՝ ՀՀ երկու քաղաքացիներ 2018 թ. հունվարից մինչև 2019 թ. հոկտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում իրացնելու նպատակով կեղծել են պաշտոնական փաստաթղթեր՝ տեխզննման կտրոններ և հեղուկ գազի բալոնների շահագործման թույլտվություններ, որոնք իրացրել են օտարերկրացիներին հենց ՀՀ ճանապարհային ոստիկանության Երևանի հաշվառման-քննական բաժնի տարածքում՝ համապատասխանաբար 15.000 և 5.000 ՀՀ դրամով, սակայն 2019 թ. հոկտեմբերի 4-ին բռնվել են ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացման արդյունքում:
Բացահայտված դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում 2019 թ. հոկտեմբերի 21-ին հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով, կատարվում է նախաքննություն:
Նմանատիպ հոդվածներ
Արտակարգ դեպք. դատավորն ատրճանակը ձեռքին սպառնացել է, որ «սաղին կսպանի»
Երեկ՝ հոկտեմբերի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը: Ժամը 16...
ՀՐԱՏԱՊ. Փրկարար է մահացել` Վանաձորի հարակից սարերում բռնկված հրդեհի հետևանքով
Լոռու մարզի Վանաձոր քաղաքի հարակից սարերում բռնկված հրդեհաշիջման ժամանակ ողբերգական դեպք է տեղի ունեցել: Հրդեհաշիջմ...
Խոշոր վթար Վրաստանում․ տուժել է ՀՀ 3 քաղաքացի․ ահազանգ
Խոշոր վթար է տեղի ունեցել Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին։ Aurora News զանգահարած քաղաքացին նշեց, որ վթարից տուժել է Հա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քիչ առաջ խոշոր վթար է տեղի ունեցել Հյուսիս-հարավ մայրուղու վրա
Քիչ առաջ Aurora News-ը ահազանգ է ստացել, որ խոշոր և ոբերգական վթար է տեղի է ունեցել Հյուսիս-հարավ մայրուղու վրա, Ե...