Դավիթ Անանյանը՝ Լիլիթ Հովհաննիսյանի հնարավոր կալանավորման մասին
Քանի որ քրեական գործ կա հարուցված, բնականաբար չեմ կարող՝ ո՛չ հերքել, ո՛չ պնդել ընդհանրապես թե ում մասին է խոսքը։ Դուք տվեցիք երգչուհու անունը, ընդհանրապես չեմ կարող, իրավունք էլ չունեմ որևէ ձևով արտահայտվել։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ անդրադառնալով հարցին՝ թե ի՞նչ նորություն կա Լիլիթ Հովհաննիսյանի՝ եկամուտները չհայտարարագրելու համար հարուցված քրեական գործից։
Լրագրողները հետաքրքրվեցին՝ հնարավո՞ր է երգչուհին կալանավորվի՝ Անանյանն արձագանքեց. «Դուք հիմա ամեն կերպ փորձում եք ինձանից կորզել, թե ում մասին է խոսքը։ Քննիչը իր գործողությունների ընթացքում կխորհրդակցի դատախազի հետ, եթե այդպիսի անհրաժեշտություն լինի կգնան դատարան, դատարանը սանկցիա կտա, դրանք պրոցեդուրաներ են, որը քննությունը ցույց կտա»։
Նմանատիպ հոդվածներ
Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, այս մասին նա գրել է իր ֆեյս...
Արսեն Բաբայանը կալանավորվեց. դատարանը հրապարակեց որոշումը
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Կարեն Ֆարխոյանի, քիչ առաջ որոշեց կալանավորել ՀՀ Ազ...
Ռուսաստանը Հայաստանին բողոքի նոտա կհղի՝ զենքի տենդերի ձախողման համար
Ռուսաստանը Հայաստանին բողոքի նոտա կհղի՝ զենքի տենդերի ձախողման համար, որին մասնակցել է ռուսական ORSIS ընկերությունը։ Այս...
Գագիկ Հարությունյանն ու Արա Բաբլոյանը հրավիրվել են ՀՔԾ
Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանն ու ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանն այս պահին ՀՔԾ-ում են։ Այս...