Արսեն Բաբայանը կալանավորվեց. դատարանը հրապարակեց որոշումը
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Կարեն Ֆարխոյանի, քիչ առաջ որոշեց կալանավորել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանին:
Հիշեցնենք, որ Արսեն Բաբայանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու եւ իշխանության յուրացմանն օժանդակելու արարք կատարելու մեջ: Ըստ ՀՔԾ-ի տարածած հաղորդագրության՝ Բաբայանը, մասնավորապես, 2018 թվականին հանդիսանալով ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնակատար, օժանդակել է մի խումբ պաշտոնատար անձանց կողմից ՀՀ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալուն: Առաջադրված մեղադրանքում Բաբայանն իրեն մեղավոր չի ճանաչում:
Դատարանը գտել է նաեւ, որ Արսեն Բաբայանին ձերբակալելու քննիչի որոշումը իրավաչափ չէ:
Նմանատիպ հոդվածներ
Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, այս մասին նա գրել է իր ֆեյս...
Ռուսաստանը Հայաստանին բողոքի նոտա կհղի՝ զենքի տենդերի ձախողման համար
Ռուսաստանը Հայաստանին բողոքի նոտա կհղի՝ զենքի տենդերի ձախողման համար, որին մասնակցել է ռուսական ORSIS ընկերությունը։ Այս...
Գագիկ Հարությունյանն ու Արա Բաբլոյանը հրավիրվել են ՀՔԾ
Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանն ու ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանն այս պահին ՀՔԾ-ում են։ Այս...
Գագիկ Հարությունյանը հերքում է,որ իրեն պարտադրել են հրաժարական տալ ՍԴ նախագահի պաշտոնից
Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանն «Ազատության» հետ զրույցում հերքել է, թե անցած տարի իրեն պարտա...