Քաղաքականություն Կարևոր

Ռուսաստանը Հայաստանին բողոքի նոտա կհղի՝ զենքի տենդերի ձախողման համար

WRed
Ռուսաստանը Հայաստանին բողոքի նոտա կհղի՝ զենքի տենդերի ձախողման համար

Ռուսաստանը Հայաստանին բողոքի նոտա կհղի՝ զենքի տենդերի ձախողման համար, որին մասնակցել է ռուսական ORSIS ընկերությունը։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով համապատասխան փաստաթուղթը։

 

Բացի այդ, Ռուսաստանը Հայաստանւ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին կխնդրի կարգավորել իրավիճակը։

 

Աղբյուրի խոսքով՝ նոտան արդեն ԱԳՆ-ում է և Հայաստան կուղարկվի։

 

Դրանում ասվում է, որ ռուսական ընկերության մասնակցության հայտը մերժվել է «առանց ծանրակշիռ հիմքերի», ինչպես նաև այն, որ ORSIS-ն առանց պատճառի ներառվել է «անբարեխիղճ մատակարարների» ցուցակում։

 

Նոտան ստորագրվել է 2019-ի հոկտեմբերի 22-ին, առևտրի փոխնախարար Օլեգ Ռյազանցևի կողմից և ուղղվել Դավիթ Տոնոյանին։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250