Սևանում կան գործընթացներ, որ կարող են անդառնալի կորուստների բերել․ Կարապետյան
Սևանից տարեկան նորմալ ջրառը պետք է կազմի 50-60 միլիոն խորանարդ մետր, սակայն ամեն տարի կառավարությունը դիմում է Ազգային ժողովին ու շատ ավելի մեծ չափով է ջրառ իրականացնում։ «Իմ քայլի» պատգամավոր Վարազդատ Կարապետյանն առաջարկում է սահմանել, որ Սևանից ամեն տարի 170 միլիոն խորանարդ մետրից ավելի ջրառ չի կարող իրականացվել։
Նրա խոսքով՝ կառավարությունը պետք է իմանա, որ չի կարող դրանից ավելի մեծ ջրառի առաջարկ անել խորհրդարանին։ Պատգամավորն ընդունում է, որ սա դժվարություններ կստեղծի ջրային կոմիտեի համար, բայց պետք է գործի դնել խորքային հորերը, որքան էլ դա ենթադրի էլեկտրաէներգիայի հավելյալ ծախս։
«Որովհետև էդ ծախսը, էդ գումարը վերականգնվող են, իսկ Սևանում հիմա գործընթացներ կան, որ հնարավոր է՝ անդառնալի կորուստների բերեն մեզ»,- ասաց Կարապետյանը։
Նմանատիպ հոդվածներ
Արա Բաբլոյանը ներգրավվել է որպես կասկածյալ․ մանրամասներ
Tert.am-ի տեղեկություններով այսօր ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով հարո...
Նաիրի Հունանյանը դիմել է վաղաժամկետ ազատ արձակման խնդրանքով
Հոկտեմբերի 27-ի գործով ահաբեկչական խմբավորման ղեկավար Նաիրի Հունանյանը, որը դատապարտված է ցմահ ազատազրկման և իր պատիժը կ...
Կարապետյանը պարզաբանում է հրապարակել պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման թեմայով
ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը պարզաբանել է բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման թեման։...
Արսեն Բաբայանին մեղադրանք առաջադրվեց. Արա Բաբլոյանն էլ ներգրավվել է որպես կասկածյալ. պաշտոնական
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վ...