Մեղավորությունը պղնձամոլիբդենային գործարանինն է. Գրիգորյանը՝ պոչամբարի խողովակի վթարի մասին
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին» պատկանող Արծվանիկի պոչամբարի խողովակաշարից արտահոսք է եղել եւ հոսքաջրերը լցվել են Ողջի գետը, անմիջապես պոչամբարից չի:
Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը:
Նրա խոսքով, Բնապահպանական եւ ընթերքի տեսխչական մարմնի աշխատակիցները փորձանմուշներ են վերցրել, Առողջապահության տեսչությունը նույնպես այնտեղ է. «Ամեն մեկն իր մասով գործը կանի: Բնապահպանական օրենսդրությունը սահմանում է պատիժների այն չափը, վնասների փոխհատուցման չափը, որը կհաշվարկեն եւ կներկայացնեն:
Խողովակի անցքը փակված է, կարծում եմ՝ էլ չի հոսում: Աղտոտման ծավալները եւ վնասի աստիճանը տեսչական մարմինը պետք է իրականացնի վարույթի շրջանակներում եւ հաշվարկի գործող օրենսդրության»,-ասաց նախարարը:
Նա հավելեց, որ բնապահպանական օրենսդրությամբ ջրի աղտոտման համար վնասների փոխհատուցման շատ ծիծաղելի չափեր են նախատեսված. «Ներկայումս մենք վերանայում ենք այդ համակարգը, պատիկներով ավելացվելու է: Նախկինում էլ եղել են վթարներ, հաշվարկել են վնասը, ասենք, 500 հազար դրամ եւ դրանով փակվել է»:
Էրիկ Գրիգորյանը նշեց, որ այդ խողովակաշարը Քաջարանից տասնյակ կիլոմետրերով անցնում է մինչեւ հասնում է Արծվանիկի պոչամբար. «գուցե ընթացիկ վերանորոգումներ լինում են, բայց պարբերաբար այսպիսի վթարներ լինում են: Իհարկե, մեղավորությունը գործարանինն է»,-ասաց նա:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հրդեհ Կոմիտասի պողոտայում
Հրդեհ Կոմիտասի պողոտայում։ Մանրամասները՝ տեսանյութում
Մանրամասներ ոստիկանին սպանած երիտասարդների ինքնությունից. նրանք մանկատան սաներ են եղել
Tert.am-ի տեղեկություններով ՝ այսօր ոստիկանի սպանության և մեկ այլ ոստիկանի մարմնական վնասվածք հասցնելու մեջ մեղադրվող եր...
Նոր մանրամասներ Արտաշատում թունավորված երեխաների մասին
Արտաշատի թիվ 5 դպրոցից տեղի բժկական կենտրոն տեղափոխված երեխաները գտնվում են թեթև և միջին ծանրության վիճակում։ Այս մասին...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Քիմ Քարդաշյանը, Քորթնի Քարդաշյանը և նրանց երեխաները. Հայաստան կատարած այց
Splashnews պորտալը լուսանկարներ է հրապարակել Քիմ Քարդաշյանի` Հայաստան կատարած վերջին այցից: Հիշեցնենք` Քիմը Հայաստա...