Թուրքիան կարող է պատասխանատվության ենթարկվել. ՄԱԿ
ՄԱԿ-ի մարդու իրավունքների պաշտպանության գրասենյակը, անդրադառնալով Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիս-արևելքում իրականացվող «Խաղաղության ակունք» ռազմական գործողությանը, կրկին հիշեցրել է Թուրքիային, որ պետք է պահպանել միջազգային իրավունքի նորմերը, հայտնում է ermenihaber.am։
ՄԱԿ-ի հայտարարության մեջ ասվում է.
«Մարդու իրավունքների միջազգային կանոնադրության և միջազգային մարդասիրական իրավունքի համաձայն` զանգվածային մահապատիժները հանդիսանում են լուրջ իրավախախտումներ և կարող են որակվել որպես ռազմական հանցագործություն։ Թուրքիան՝ իբրև պետություն, կարող է պատասխանատվության ենթարկվել իր հետ առնչություն ունեցող խմբավորումների կողմից իրականացվող իրավախախտումների համար»։
ՄԱԿ-ն օրինակ է բերել սոցցանցերում տարածված բոլոր այն տեսանյութերը, որոնք վերաբերում են քուրդ կին քաղաքական գործիչ Հևրին Հալեֆի և «Սիրիայի դեմոկրատական ուժերի» անդամների սպանություններին և հավելել, որ զանգվածային պատժիչ գործողությունների շուրջ տեղեկություններ է հավաքում:
Նմանատիպ հոդվածներ
ՍԴ-ն մերժեց Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ գործի քննությունը
Սահմանադրական դատարանը մերժել է Հրայր Թովմասյանի վերաբերյալ ԱԺ դիմումը վարույթ ընդունել-չընդունելու հարցը: Հիշեցնեն...
Հրայր Թովմասյանի 75-ամյա հայրն ու երկու դուստրերը կանչվել են ԱԱԾ. Ռուբեն Մելիքյան
Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի 75-ամյա հայրն ու երկու դուստրերը կանչվել են ԱԱԾ։ Այս մասին ֆեյսբուքյան ի...
Քոչարյանի մոտ քաղցկեղային բջիջ չի հայտնաբերվել. նա շարունակում է մնալ հիվանդանոցում
«Իզմիրլյան» բժշկական կենտրոնը ստացել է Ռոբերտ Քոչարյանի հյուսվածքաբանական (գիստալոգիա) հետազոտության պատասխանը: Ըստ այդմ...
Քննչական կոմիտեն ստացել է Վիգեն Սարգսյանի հետ կապված քրեական գործը
ՀՀ քննչական կոմիտեն քիչ առաջ ստացել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի անվան հետ կապված քրեական գործը։ Այ...